From Wikipedia, the free encyclopedia
Գերտրուդ Էլիզաբեթ Մարգարեթ Անսքոմբ (անգլ.՝ Gertrude Elizabeth Margaret Anscombe, մարտի 18, 1919[1][2][3][…], Լիմերիկ, Մանսթեր, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] - հունվարի 5, 2001[1][2][3][…], Քեմբրիջ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4], սովորաբար հիշատակվում է որպես Գ․ Է․ Մ․ Անսքոմբ կամ Էլիզաբեթ Անսքոմբ), բրիտանացի փիլիսոփա-վերլուծաբան[8]։ Նա գրել է գիտակցության փիլիսոփայության, գործողության փիլիսոփայության, փիլիսոփայական տրամաբանության, լեզվի փիլիսոփայության և էթիկայի մասին։ Նա Տոմիզմի նշանավոր գործիչ էր, Օքսֆորդի Սոմերվիլի քոլեջի անդամ և Քեմբրիջի համալսարանի փիլսոփայության պրոֆեսոր։
Գերտրուդ Անսքոմբ | |
---|---|
Ծնվել է | մարտի 18, 1919[1][2][3][…] |
Ծննդավայր | Լիմերիկ, Մանսթեր, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] |
Մահացել է | հունվարի 5, 2001[1][2][3][…] (81 տարեկան) |
Մահվան վայր | Քեմբրիջ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4] |
Գերեզման | Ascension Parish Burial Ground |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Կրոն | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի[5] |
Կրթություն | Սանկտ Հյուի քոլեջ[6], Sydenham High School?[6] և Նյունհեմի քոլեջ[6] |
Ազդվել է | Արիստոտել[5], Թովմա Աքվինացի[5] և Լյուդվիգ Վիտգենշթայն[5] |
Մասնագիտություն | փիլիսոփա, աստվածաբան, թարգմանչուհի, գրող, համալսարանի դասախոս և լեզվի փիլիսիփա |
Աշխատավայր | Օքսֆորդի համալսարան |
Ամուսին | Peter Geach? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Բրիտանական ակադեմիա |
Երեխաներ | Mary Geach?[7] |
G. E. M. Anscombe Վիքիպահեստում |
Անսքոմբը Լյուդվիգ Վիտգենշթայնի աշակերտն էր, ուստի յուրօրինակ տեղ գտավ Անսքոմբի աշխատանքում, ավելին Անսքոմբը խմբագրեց և թարգմանեց բազմաթիվ գրքեր, որոնք հիմնված էին Վիտգենշթայնի գրվածքների վրա՝ առաջին հերթին «Փիլիսոփայական հետազոտությունների» հիման վրա։ Անսքոմբի 1958 թ․-ի «Ժամանակակից բարոյական փիլիսոփայություն» հոդվածը վերլուծական փիլիսոփայության լեզվով ներկայացրեց հետևողականություն տերմինը և հիմնարար ազդեցություն ունեցավ առաքինության էթիկայի վրա[9]։ Նրա «Մտադրություն» (1957) մենագրությունը, Դոնալդ Դևիդսոնը նկարագրել է որպես «գործողության ամենակարևոր մեկնաբանությունը Արիստոտելից հետո»[10][11]։
Անսքոմբը ծնվել է Գերտրուդ Էլիզաբեթի (Թոմաս) և կապիտան Ալեն Ուելս Անսքոմբի ընտանիքում 1919 թվականի մարտի 18-ին, Իռլանդիայի Լիմերիկ քաղաքում, որտեղ նրա հայրը Իռլանդիայի անկախության պատերազմի ժամանակ ծառայել է Ուելսի թագավորական հրաձիգների ջոկատում[12]։ Ե՛վ մայրը, և՛ հայրը կապված էին կրթության հետ։ Նրա մայրը դպրոցի տնօրենն էր, իսկ հայրը ղեկավարում էր Դալիչի քոլեջի գիտության և տեխնոլոգիայի բաժինը[13]։
Անսքոմբը հաճախել է Սիդենհեմի ավագ դպրոց, այնուհետև 1937 թվականին շարունակում է ուսումնասիրել «Մեծերը» Օքսֆորդի Սուրբ Հագսի քոլեջում։ 1939 թվականին նա գրավեց երկրորդ հորիզոնականը մասնագիտական քննություններում, իսկ 1941 թվականին ավարտական քննություններում՝ առաջին հորիզոնականը[13][14]։
Դեռ Սիդենհեմի ավագ դպրոցում էր, Անսքոմբը ընդունեց կաթոլիկություն։ Սուրբ Հագսի քոլեջում ուսումնական առաջին տարվա ընթացքում, Անսքոմբը ընդունվել է եկեղեցի և այդ ժամանակից ի վեր զբաղվել է կաթոլիկ գործունեությամբ[13]։
1941 թվականին նա ամուսնացավ Փիթեր Գիչի հետ։ Անսքոմբի նման, Գիչը նորադարձ կաթոլիկ էր, ով դարձավ Վիտգենշթայնի աշակերտ և ականավոր ակադեմիական փիլիսոփա։ Նրանք միասին ունեցան երեք որդի և չորս դուստր[13]։
Օքսֆորդն ավարտելուց հետո Անսքոմբը ստացել է հետազոտական կրթաթոշակ՝ 1942-1945 թվականներին Քեմբրիջի Նյուհեմ քոլեջում ասպիրանտուրայում սովորելու համար[13]։ Նրա նպատակն էր մասնացել Լյուդվիգ Վիտգենշթայնի դասախոսություններին։ Վիտգենշթայնի փիլիսոփայության նկատմամբ նրա հետաքրքրությունը առաջացավ ուսանողական տարիներին տրամաբանական-փիլիսոփայական տրակտատ կարդալուց հետո։ Նա դարձավ խանդավառ ուսանող՝ զգալով, որ Վիտգենշթայնի թերապևտիկ մեթոդը օգնել է իրեն ազատվել փիլիսոփայական դժվարություններից այնպես, ինչպես ավանդական փիլիսոփայության ուսուցումը չէր կարող։ Ինչպես նա գրեց․
Քեմբրիջում իր կրթաթոշակն ստանալուց հետո, նրան շնորհվեց հետազոտական կրթաթոշակ Օքսֆորդի Սոմերվիլ քոլեջում, բայց 1946/47 ուսումնական տարվա ընթացքում նա շարունակել է շաբաթը մեկ անգամ մեկնել Քեմբրիջ՝ Վիտգենշթայնի դասախոսություններին մասնակցելու համար, որոնք հիմնականում կենտրոնացած էին կրոնի փիլիսոփայության վրա[13][15]։ Նա դարձավ Վիտգենշթայնի ամենասիրելի ուսանողներից և ամենամոտ ընկերներից մեկը[16][17]։ Վիտգենշթայնը սիրով դիմեց նրան «ծեր մարդ» մականունով․ Անսքոմբը (ըստ Ռեյ Մոնկի) «բացառություն էր կին գիտնականների մեջ Վիտգենշտեյնի ունեցած հակակրանքից»[16][17]։ Անսքոմբի կողմից Վիտգենշթայնի տեսակետը հասկանալու վստահությունը արտահայտվում է նրանով, որ Վիտգենշթայնը որպես իր «Փիլիսոփայական հետազոտությունների» թարգմանիչ ընտրել է Անսքոմբին (այդ նպատակով նա որոշ ժամանակ ուղևորություն է կազմակերպել Անսքոմբի համար դեպի Վիեննա՝ գերմաներենը բարելավելու համար)[12][18]։
Վիտգենշթայնը Անսքոմբին նշանակեց իր երեք գրագիրներից մեկը, ուստի, Անսքոմբը կարևոր դեր խաղաց Վիտգենշթայնի աշխատությունների թարգմանման և տարածման գործում[19]։
Վիտգենշթայնը հեռացել է Քեմբրիջից 1947 թվականին, իսկ դրանից հետո Անսքոմբը բազմիցս այցելել է նրան, նաև 1951 թվականի ապրիլին մեկնել է Քեմբրիջ՝ այցելելու նրան մահվան մահճում։ Վիտգենշթայնը նրան, Ռաշ Ռիսի և Գևորգ Հենրիկ ֆոն Ռայթի հետ միասին նշանակեց իր գրական-հոգեբան[12]։ 1951 թվականին Վիգտենշթայնի մահից հետո Անսքոմբը պատասխանատու էր Վիգտենշթայնի ձեռագրերի և նոթատետրերի խմբագրման, թարգմանության և հրատարակման համար[12][17]։
Անսքոմբը չի խուսափել քննադատումներից։ 1939 թվականին, երբ դեռ ուսանող էր, նա հրապարակավ քննադատել է Մեծ Բրիտանիայի մուտքը երկրորդ համաշխարհային պատերազմում[20]։ Իսկ 1956 թվականին, որպես գիտաշխատող, նա բողոքեց Օքսֆորդի կողմից Հարրի Ս․ Թրումանին պատվավոր կոչում շնորհելու դեմ, իսկ Հարրիին նա մեղադրեց Հիրոսիմայի և Նագասակիի դեմ ատոմային ռումբ օգտագործելու համար[21][22][23]։ Նա նաև ներկայացրեց իր դիրքորոշումը գրքույկում, որը մասնավոր կերպով տպագրվեց (երբեմն տպագրվում էր ոչ ճշգրիտ ամսաթվով) Թրումենի պաշտոնի հաստատումից անմիջապես հետո[24]։ Նա նաև ավելացրեց, որ պետք է զգուշանա գնալ Էնցենիա(գիտական աստիճանի շնորհման արարողություն), միգուցե աստծո համբերությունը հանկարծ սպառվի[25]։ Նա նաև բանավիճության կբռնվեր իր գործընկերների հետ՝ պաշտպանելով կաթոլիկ եկեղեցու տեսակետը ծնելիության վերաբերյալ[17][22][26]։
1946 թվականից մնալով Սոմերվիլի քոլեջում՝ Անսքոմբը 1970 թվականին ընտրվել է Քեմբրիջի համալսարանի փիլիսոփայության դասախոս, որտեղ աշխատել է մինչ 1986 թվականին՝ հրաժարական տալը։ 1976 թվականին դարձել է Բրիտանական ակադեմիայի և Ամերիկյան արվեստների և գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամ 1979 թվականին[27]։
Կյանքի վերջին տարիներին Անսքոմբը տառապում էր սրտի հիվանդությամբ, իսկ 1996 թվականին ավտովթարից հետո մահամերձ վիճակում էր։ Նա այլևս լիովին չվերականգնվեց, իսկ կյանքի վերջին տարիներն անցկացրեց Քեմբրիջում՝ իր ընտանիքի խնամքի տակ[13]։ Նա խաղաղությամբ հոգին ավանդեց 81 տարեկան հասակում՝ 2001 թվականի հունվարի 5-ին, երբ ամուսնու և իրենց յոթ երեխաներից չորսի հետ հիվանդանոցի մոտ Վարդարանի «Սգո արարողությունները» կատարելուց անմիջապես հետո[12]։ Անսքոմբի «վերջին ցանկալի արարքը իր վաթսունամյա ամուսնուն՝ Փիթեր Գիչին համբուրելն էր»[28]։
Որպես փիլիսոփայության երիտասարդ դասախոս, Անսքոմբը համբավ ձեռք բերեց նաև որպես հանրաճանաչ քննադատ։ 1948 թվականին նա դիմում ներկայացրեց Օքսֆորդի Սոկրատի ակումբի նիստում, որտեղ նա քննադատում էր Ք․ Ս․ Լյուիսի այն փաստարկը, որ նատուրալիզմը հերքում է ինքն իրեն (գրված է «Հրաշքներ» գրքի բնօրինակի երրորդ գլխում)։ Լյուիսի որոշ գործընկերները՝ մասնավորապես Ջորջ Սայերը և Դերեկ Բրյուերը, նշել են, որ Լյուիսը կորցրեց աշխատանքի հետագա քննարկման առիթը, և այդ պարտությունն այնքան նվաստացուցիչ էր[29]։ Այս պնդումը իր հերթին քնննադատեց Ուլթեր Հուպերը[30]․
Բանավեճի արդյունքում Լյուիսը վերաշարադրեց «Հրաշքների» երրորդ գլուխը 1960 թվականի հրատարակության համար[31]։
Անսքոմբի առավել հաճախ գործերից են նրա ուսուցիչ Լյուդվիգ Վիտգենշթայնի աշխատությունների թարգմանությունները, հրատարակությունները և հայտարարությունները՝ ներառյալ Վիտգենշթայնի «Տրամաբանական-փիլիսոփայական տրակտատ» գրքի մեկնաբանումը[32]։ Այստեղ նա կարևորեց Գոտլոբ Ֆրեգեի կարևորությունը Վիտգենշթայնի մտքի ձևավորման գործում, քննադատեց նրա աշխատանքի պոզիտիվիզմի մեկնաբանումները։ Անսքոմբը Ռաշ Ռիսի հետ խմբագրել է Վիտգենշթայնի հետմահու տպագրված երկրորդ գիրքը՝ «Փիլիսոփայական հետազոտություններ» (1953)։ Այսպես նա շարունակեց խմբագրել Վիտգենշթայնի նոթատետրերից ընտրված մի քանի հատորներ, (համատեղ) թարգմանելով բազմաթիվ կարևոր գործեր, ինչպիսիք են՝ «Դիտողություններ մաթեմատիկայի ստեղծման մասին» (1956) և «Հստակ մեկնաբանումը» Ջ․ Է․ Մուրի փիլիսոփայության մասին (1969)[33]։
1978 թվականին Անսքոմբը պարգևատրվել է Ավստրիայի գիտության և արվեստի պատվո խաչով՝ Վիտգենշթայնի մասին իր աշխատանքների համար[34]։
Նրա ամենակարևոր աշխատանքը «Մտադրություն» մենագրությունն է (1957)։ 1981 թվականին լույս է տեսել երկերի ժողովածուի երեք հատոր․ «Պարմենիդեսից մինչև Վիտգենշթայն», «Մետաֆիզիկա և գիտակցության փիլիսոփայություն» և «Էթիկա, կրոն և քաղաքականություն»։ Մեկ այլ ժողովածու՝ «Մարդկային կյանք, գործողություն և էթիկա» լույս է տեսել հետմահու 2005 թվականին[18]։
«Մտադրության» (1957) նպատակն էր հստակեցնել մարդկային կամքի և գործողությունների բնույթը։ Անսքոմբը այս եզրույթը բացատրում է մտադրության միջոցով, որը, ինչպես նշում է նա, անգլերենում դրսևորման երեք եղանակ ունի․
Նա x գործողություն է անում դիտավորյալ | դիտավորյալ գործողություն |
Նա x գործողություն է անում y-ը կատարելու մտադրությամբ
/ Նա x գործողություն է անում y-ի համար |
դիտավորյալ կամ հետագա դիտավորյալ գործողություն |
Նա մտադիր է y գործողության
/Նա մտադիր է անել y գործողություն |
հետագա մտադրության արտահայտում
(այն, ինչ Դևիդսոնը հետագայում անվանում է զուտ մտադրություն) |
Որպեսզի գործողությունների խմբի մեջ կարողանա սահմանել մտադրությունը, Անսքոմբը նախևառաջ խոսել է դիտավորյալ գործողության մասին․ այս մասին նկարագրվում է երկրորդ գլխում։ Այս միտքը շարունակվում է նաև երրորդ գլխում։ Նա ասում էր, որ այն ինչ տեղի է ունենում մարդու հետ միտումնավոր գործողություն է, եթե «ինչու» հարց ունի որոշակի կիրառություն[35]։ Տվյալ գործողություն կատարողը կարող է պատասխանել «ինչու» հարցին՝ նշելով իր գործողության պատճառը և նպատակը։ «Անել y գործողությունը» կամ «քանի որ ես ուզում եմ անել y գործողությունը» բնորոշ պատասխաններ կլինեն «ինչու» հարցին․ չնայած այդ պատասխանները միակը չեն, դրանք կարևոր նշանակություն ունեն մարդկային կյանքի ձևավորման գործում[36]։ Գործողությունը կատարողի պատասխանը օգնում է գտնել այնպիսի գործողություններ, որոնց շնորհիվ գործողությունը համարվում է դիտավորյալ։ Անսքոմբը առաջինն էր, ով հստակեցրեց,որ գործողությունները դիտավորյալ են միայն որոշակի պայմանների առկայության դեպքում[37][38][39]։
«Մտադրության»(1957) մեջ խոսվում է նաև կոնտատիվ և կոնատիվ վիճակների տարբերության մասին։ Կոնտատիվ վիճակները նկարագրում են աշխարհը։ Կոնատիվ վիճակները չեն նկարագրում աշխարհը , բայց նպատակաուղղված են ինչ-որ բան աշխարհում փոխելու[40][41][42][43][44]։
Իր «Պատճառահետևանքային կապ» հոդվածում Անսքոմբը պաշտպանում է այն հիմնական գաղափար, որ պատճառահետևանքային կապերը դարձել են հասկանալի հասարակության համար[45]։
Եվ ահա Անսքոմբը հարց է ուղղում իր ընթերցողներին․ «Ինչպե՞ս ենք մենք հասկանում պատճառահետևանքայնությունը»[45]։ Նա առաջարկում է այս հարցին պատասխանելու երկու տարբերակ․
Առաջարկելով իր առաջին պատասխանը, Անսքոմբը կարծում է, որ խոսել սովորելով մենք արդեն ունենք որոշ պատճառահետևանքային հասկացությունների բնութագիր։
օրինակ՝ ես ջարդեցի ծաղկամանը։
Առաջարկելով իր երկրորդ պատասխանը, Անսքոմբը կարծում է, որ մենք չենք կարող անտեսել այն փաստը, որ որոշ գործողություններ, պատճառ են հանդիսանում մյուսների իրականացման համար։
օրինակ՝ կատուն թափեց կաթը։
Փիլիսոփա Քենդիս Վոգլերը ասում է, որ Անսքոմբի ուժեղ կողմն այն է, որ «երբ նա գրում է կաթոլիկ լսարանի համար, որ նրանք համամիտ են որոշ հիմնարար համոզմունքների, բայց նա նույն ջանասիրությամբ պատրաստ է գրել նաև նրանց համար, ովքեր իր հետ համամիտ չեն»[46]։ 2010 թվականին փիլիսոփա Ռոջեր Սկրուտոն գրեց, որ «Անսքոմբը անգլիացիների մեծ փիլիսոփան է»[47]։ Մերի Ուորնոքը նրան նկարագրեց, որպես «կին փիլիսոփաների հսկա», իսկ Ջոն Հալդենը ասաց, որ «իրոք լիովին հավակնում է մեր ճանաչած ամենամեծ կին փիլիսոփան լինելու»[42][48]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.