From Wikipedia, the free encyclopedia
Գիտանաս Նաուսեդա (լիտ.՝ Gitanas Nausėda, մայիսի 19, 1964[3], Կլայպեդա, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ), լիտվացի քաղաքական գործիչ, տնտեսագետ, բանկիր և դասախոս համալսարանում։ 2019 թվականի մայիսի 26-ին Լիտվայում տեղի ունեցած նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ընտրվել է Լիտվայի նախագահ՝ ստանալով ձայների 65,86 %-ը[5]։
Գիտանաս Նաուսեդա | ||
| ||
---|---|---|
Կուսակցություն՝ | անկախ քաղաքական գործիչ | |
Կրթություն՝ | Վիլնյուսի համալսարան և University of Mannheim? (1992)[2] | |
Գիտական աստիճան՝ | գիտությունների դոկտոր | |
Մասնագիտություն՝ | տնտեսագետ, համալսարանի դասախոս և քաղաքական գործիչ | |
Ծննդյան օր | մայիսի 19, 1964[3] (60 տարեկան) | |
Ծննդավայր | Կլայպեդա, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ | |
Քաղաքացիություն | Լիտվա | |
Ամուսին | Diana Nausėdienė? | |
Կայք՝ | nauseda2019.lt | |
Ինքնագիր | ||
Պարգևներ | ||
1970-1981 թվականներին սովորել է Կլայպեդայի թիվ 5 միջնակարգ դպրոցում։ 1971 թվականից սովորել է Կլայպեդայի երաժշտական դպրոցում (երգել է տղաների «Gintarėlis» երգչախմբում)։ Ամառն անց է կացրել Բուդվյաչայ գյուղում՝ տատիկի և պապիկի մոտ։ 1981 թվականին չկարողանալով ընդունվել Վիլնյուսի համալսարան՝ աշխատանքի է անցել Կլայպեդայի դեղատանը։
1982-1987 թվականներին սովորել է Վիլնյուսի համալսարանում՝ արդյունաբերության էկոնոմիկա ֆակուլտետում։
1987-1989 թվականներին եղել է էկոնոմիկայի ֆակուլտետի ասպիրանտ (ասպիրանտուրան ղեկավարել է պրոֆեսոր Վլադաս Աստրաուսկասը)։
1987-2004 թվականներին դասախոսել է Վիլնյուսի համալսարանում։
1990-1992 թվականներին DAAD ծրագրի հիման վրա պրակտիկա է անցել Մանհեյմի համալսարանում։
1992-1993 թվականներին եղել է Էկոնոմիկայի և պրիվատիզացիայի ինստիտուտի ավագ գիտաշխատող։ Սոցիալական գիտությունների ոլորտում Նաուսեդան 1993 թվականին դոկտորի գիտական աստիճան է ստացել՝ պաշտպանելով հասարակագիտության բնագավառի դոկտորական ատենախոսությունը՝ «Հարկային քաղաքականության ուղղվածությունը՝ ինֆլյացիայի և ստագֆլյացիայի պայմաններում (Լիտվայի օրինակով)»[6]։
1993-1994 թվականներին եղել է Լիտվայի ֆինանսական շուկայի հակամենաշնորհային կոմիտեի ղեկավարը, Լիտվայի հասարակական-քաղաքական օրաթերթի՝ «Lietuvos rytas»-ի («Լիտվայի առավոտը») տնտեսական սյունակի վարողը։
1994 թվականին ստաժավորում է անցել Բոնում՝ Բունդեսթագում։
1994-1996 թվականներին եղել է Լիտվայի կենտրոնական բանկի՝ կոմերցիոն բանկերի նկատմամբ հսկողության բաժնի ղեկավարի տեղակալը։
1996-2000 թվականներին եղել է Լիտվայի կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության դեպարտամենտի տնօրենը։
1998-2000 թվականներին եղել է Լիտվայի կենտրոնական բանկի կառավարման խորհրդի անդամ[7][8]։
1998 թվականին ստաժավորում է անցել Վաշինգտոնում՝ Համաշխարհային բանկում։
2000-2008 թվականներին «AB Vilniaus Bankas»-ի ղեկավարի խորհրդականն է եղել։
2004-2009 թվականներին Լիտվայի Հանրապետության նախագահ Վալդաս Ադամկուսի խորհրդականն է եղել։
2009 թվականից Վիլնյուսի համալսարանի՝ Բիզնեսի միջազգային դպրոցի դոցենտ է։
2008-2018 թվականներին եղել է «SEB Bankas»-ի նախագահի խորհրդականը, բանկի գլխավոր էկոնոմիստը։
Գիտանաս Նաուսեդան տիրապետում է երեք օտար լեզուների (անգլերեն, գերմաներեն, ռուսերեն)[9]։
2004 թվականին Նաուսեդան սատարել է Լիտվայի նախկին նախագահ Վալդաս Ադամկուսի նախընտրական թիմին։
2018 թվականի սեպտեմբերի 17-ին՝ Լիտվայի 2019 թվականի նախագահական ընտրություններին ընդառաջ, հայտարարել է իր թեկնածությունն առաջադրելու մասին[10]։
Նախագահական ընտրությունների առաջին փուլում ստանալով ձայների 30,95 %-ը՝ զբաղեցրել է երկրորդ տեղը, իսկ որոշիչ՝ երկրորդ փուլում մրցակցել է Ինգրիդա Շիմոնիտեի հետ։ 2019 թվականի մայիսի 26-ին Նաուսեդան հաղթել է նախագահական ընտրություններում[11]։ Նախագահի լիազորությունները կստանձնի 2019 թվականի հուլիսի 12-ին։
Նաուսեդան սիրում է շախմատ խաղալ[13], գրքեր ընթերցել, սպորտով զբաղվել, կիթառ նվագել։ 1997 թվականից հավաքում է հնագրահավաք գրքեր։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.