Գութանասար
լեռ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզում (Գեղամա լեռներ) / From Wikipedia, the free encyclopedia
Գութանասար, հանգած հրաբխային լեռնագագաթ Հայաստանի Կոտայքի մարզի կենտրոնական հատվածում՝ Կոտայքի սարավանդի հյուսիսային եզրին, Գեղամա լեռնաշղթայում։ Ֆանտան գյուղից 2,5-3 կմ հարավ է, Ջրաբեր գյուղից` 4 կմ հյուսիս-արևելք։ Բարձրությունը 2299,6 մ է, հարաբերական բարձրությունը՝ 300 մետրից մի փոքր ավելի։ Հատած կոնի ձևով լեռնազանգված է՝ հարավային կողմից ճեղքվածք ունեցող խառնարանով։ Լանջերը ունեն 25-45° թեքություն։
Արագ փաստեր Գութանասար, Տեսակ ...
Գութանասար | |
---|---|
Տեսակ | հրաբուխ և լեռ |
Երկիր | Հայաստան[1] |
Վարչատարածքային միավոր | Կոտայքի մարզ[1] |
Աշխարհագրական տեղադրություն | Կոտայքի սարավանդ |
Լեռնաշղթա | Գեղամա լեռնաշղթա |
Փակել
Պարունակում է պեռլիտի և պեմզայի պաշարներ։ Ունի հրաբխային ծագում։ Լանջերը ծածկված են լեռնատափաստանային բուսականությամբ, գագաթային մասը՝ մարգագետիններով[2][3]։