Գուրիայի իշխանություն
From Wikipedia, the free encyclopedia
Գուրիայի իշխանություն (վրաց.՝ გურიის სამთავრო` գուրիիս սամթավրո), ուշմիջնադարյան պետություն Վրաստանի արևմուտքում 1490-1829 թվականներին։ Հիմնադրել է Գուրիայի իշխան Գիորգի Դադիանին՝ 1490 թվականին՝ որպես Իմերեթի թագավորության վասալ պետություն։ Երկիրը կառավարել է Դադիանիների տոհմը, ովքեր ծագում էին Բագրատիոնիներից[1]։ Տարածքը կազմել է առավելագույնը 5 000 քառ. կմ՝ Մամիա II իշխանի օրոք (1600-1625)։
| ||||
| ||||
Քարտեզ | ||||
Ընդհանուր տեղեկանք | ||||
Մայրաքաղաք | Օզուրգեթ | |||
Մակերես | 2.000 կմ2 | |||
Լեզու | Վրացերեն | |||
Ազգություն | Վրացիներ | |||
Կրոն | Վրաց ուղղափառ եկեղեցի | |||
Իշխանություն | ||||
Պետական կարգ | Միապետություն | |||
Դինաստիա | Դադիանիներ | |||
Պետության գլուխ | Իշխան | |||
Պատմություն | ||||
- Վրաց թագավորության կործանում | 1490 | |||
- Բաթումի, Քոբուլեթի և Խինոյի գրավում | 1609 | |||
- Աջարիայի գրավումը օսմանցիների կողմից | 1723 | |||
- Ռուս-թուրքական պատերազմ | 1828-1829 |
Պետության մայրաքաղաքն էր Օզուրգեթը։ Հզորության շրջանում, երբ թուլանում էր Օսմանյան կայսրության գերիշխանությունը Սև ծովի արևելյան ափերի վրա, գուրիացիները գրավում են Աջարիան։ Ընդհանուր առմամբ՝ իշխանությունը զբաղեցրել է ժամանակակից Վրաստանի Գուրիայի մարզի տարածքը։
Ուշ միջնադարում՝ 16-18-րդ դարերում, իշխանությունը եղել է Իմերեթի թագավորությունից կախյալ վարչական միավոր, որն իր հերթին ենթարկվում էր Օսմանյան կայսրությանը։ Նրա տարածքում առաջանում են բազմաթիվ իշխանություններ։ 19-րդ դարում Կովկասում ուժեղանում է Ռուսական կայսրության իշխանությունը, և կարճ ժամանակում այն ամբողջապես նվաճվում է։ Իշխանության տարածքը բռնակցվում է Ռուսաստանին՝ սկզբում՝ Վրացա-Իմերեթական նահանգի, ապա՝ Քութայիսի նահանգի կազմում։ 20-րդ դարի սկզբին՝ Ռուսական հեղափոխության տարիներին, գուրիացիները կարողանում են ժամանակավորապես ինքնիշխանություն նվաճել՝ ստեղծելով Գուրիայի հանրապետությունը։
Գուրիայի իշխանությունը Մերձավոր Արևելքի երբեմնի հզորագույն քրիստոնեադավան պետության՝ Վրաց թագավորության մասն էր։ Վրաստանն իր շուրջ էր համախմբել հայերին, աբխազներին, օսերին, ասիաբնակ հույներին և աղվաններին[2]։ Գուրիայի իշխանությունը՝ որպես վարչական միավոր, ստեղծվել էր դեռ 1385 թվականին։