Վրացա-Իմերեթական նահանգ
նահանգ / From Wikipedia, the free encyclopedia
Վրացա-Իմերեթական նահանգ (ռուս.՝ Грузино-Имеретинская губерния), Ցարական Ռուսաստանի մարզերից մեկը Հարավային Կովկասի արևելյան մասում 1840-1846 թվականներին։ Արևմուտքում սահմանակից էր Թիֆլիսի նահանգին և հարավից՝ Պարսկաստանին ու Օսմանյան կայսրությանը։ Արևմտյան ամբողջ սահմանի երկարությամբ Սև ծովն է։
| |||
Երկիր | Ռուսական կայսրություն | ||
Կարգավիճակ | նահանգ | ||
Մտնում է | Ռուսական կայսրություն | ||
Ներառում է | Թիֆլիսի նահանգ Քութայիսի նահանգ Երևանի նահանգ Ելիզավետպոլի նահանգ | ||
Վարչկենտրոն | Թիֆլիս | ||
Խոշորագույն քաղաք | Թիֆլիս | ||
Հիմնական լեզու | Ռուսերեն | ||
Բնակչություն | 979 021 մարդ (1843) | ||
Ազգային կազմ | Վրացիներ, հայեր, մեգրելներ | ||
Կրոնական կազմ | Վրաց ուղղափառ եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի | ||
Հիմնադրված է | 1840-1846 թ. | ||
Պատմական շրջան(ներ) | Վիրք, Կոլխիդա Գուգարք, Այրարատ, Ուտիք | ||
Փոխարինեց | Վրացական նահանգ, Հայկական մարզ և Իմերեթի մարզ | ||
Համապատասխանում է ներկայիս Վրաստանի ողջ հատվածին՝ ներառելով Աբխազիան և Հարավային Օսիան, դուրս է մնում միայն Բաթումի շրջակայքը (Աջարիա)։ Նրա տարածքի մեջ է մտել ժամանակակից Հայաստանի մեծագույն մասը՝ բացառությամբ Սյունիքի մարզի, ինչպես նաև՝ Սուրմալուի դաշտը և Արարատ լեռը, Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը և Ադրբեջանի հյուսիսարևմտյան մասը՝ Գանձակի շրջակայքը։
Վարչական կենտրոնը Թիֆլիս քաղաքն էր։ Այլ խոշոր քաղաքներ էին Երևանը և Քութայիսը։ Նախքան 1840 թվականը Վրացա-Իմերեթական նահանգի տարածքում գավառի կարգավիճակով պահպանվել էին Հյուսիսային Իրանի խանություններից Գանձակը, ինչպես նաև՝ Հայկական մարզը, Վրացական և Իմերեթական նահանգները։