Գրգռված աղու համախտանիշ
From Wikipedia, the free encyclopedia
ՀԱԳՀ-ն ներառում է աղիքային ֆունկցիոնալ խանգարումների խումբ, որում որովայնային անհանգստությունը և ցավերը հաճախ կապված են աղիքի փոփոխվելու սովորության և որովայնի ուռչեցման հետ, որի համար այստեղ չկա օրգանական հիվանդության հայտնաբերման վկայություն։ Մի մանկաբուժական ուսումնասիրությունում ՀԱԳՀ-ով երեխաները կազմում են աղեստամոքսային կլինիկայի այցելուների 25–50%-ը։ Լավագույն դեպքում, այժմ հասանելի բուժումը ապահովում է ախտանիշների ազդեցության նվազումը, բայց այստեղ չկա ոչինչ, որը կարող է ազդել հիվանդության բնականոն ընթացքի վրա։
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Գրգռված աղու համախտանիշ | |
---|---|
Տեսակ | հիվանդության կարգ և ախտանիշ կամ նշան |
Հիվանդության ախտանշաններ | abdominal discomfort?[1], bloating?[1], փորկապություն և լուծ |
Բուժաքննություն | սիգմոիդոսկոպիա, աղեդիտում և ֆիզիկալ զննում |
Բժշկական մասնագիտություն | աղեստամոքսաբանություն |
Բուժում | Դիետա, ալկալոիդներ, Սպազմոլիտիկ դեղանյութեր, Լակտուլոզա և probiotics? |
Irritable bowel syndrome Վիքիպահեստում |
3 կրկնակի իրարից անկախ ՊՎՓ-ները գնահատում էին պրոբիոտիկների օգտագործման ազդեցությունները երեխաների ՀԱԳՀ–ների կառավարման վրա։ Դրանցից երկուսը գնահատում են Lactobacillus GG-ի ազդեցությունները։ 1-ին փորձարկման ոչ էական տարբերությունը հայտնաբերվել է Lactobacillus GG ստացող խմբի (1010 ԳՁՄ, շաբաթական 2 օր, 6 շաբաթ) և պլացեբո խմբի միջև որովայնային ցավերի թեթևացմամբ։ Միակ տարբերությունը որովայնի ուռչեցման թեթևացումն է Lactobacillus GG-ով վերահսկման ժամանակ՝ համեմատած պլացեբո խմբի հետ։ Երկրորդ ՊՎՓ-ում, ըստ Rome II չափանիշի, ՀԱԳՀ-ով երեխաները, ովքեր ստացել էին Lactobacillus GG (3 •109 ԳՁՄ, օրական երկու անգամ, չորս շաբաթ), պլացեբո խմբի հետ համեմատած, ունեցել են ավելի հաջող բուժում (33%-ը 5%-ի դեմ)։ Ավելի շատ մասնակիցների մոտ դիտվել է ցավի հաճախության նվազում, բայց ոչ ուժգնության նվազում Lactobacillus GG խմբի դեպքում, քան թե պլացեբո խմբի։
Արտոնագրված պրոբիոտիկ կենդանի, սառեցրած-չորացրած, կաթնաթթվային բակտերիաներ՝ B. breve, B. longum, B. infantis, L. acidophilus, L. plantarum, L. casei, L. bulgaricus, և Str. Thermophilus, պարունակող դեղամիջոցը հայտնի է որպես VSL#3։ Այս պրոբիոտիկ դեղամիջոցը ուսումնասիրվել է որոշված ՀԱԳՀ–ով 4–18 տարեկան 59 մանկահասակ երեխա ներառող բազմակողմանի, խաչվող կրկնությամբ ՊՎՓ-ի կողմից ըստ Rome II ախտանիշի։ Այս փորձում, համեմատած պլացեբոյի հետ, VSL#3-ը ցույց տվեց ախտանիշների ազդեցության նվազեցման նշանակալի բարելավում։ Բացի այդ, կան բարելավումներ երեք կամ չորս երկրորդական խնդիրներում, այդ թվում նաև որովայնային ցավի/անհանգստության, որովայնի ուռչեցման, և ընտանիքի սոցիալ-տնտեսական վիճակի գնահատման։ Ոչ մի կարևոր տարբերություն չգրանցվեց այդ խմբերի անդամներից վերցրված արտաթորանքի նմուշների միջև։ Ոչ մի կողմնակի ազդեցություն չգրանցվեց հիվանդներից որևէ մեկի մոտ։
Որպես եզրակացություն ասենք, որ մանկահասակ բնակչության մոտ ՀԱԳՀ–ի բուժման համար պրոբիոտիկների արդյունվետության փաստերը շատ քիչ են։ VSL#3-ը թվում է, թե արդյունավետ է ախտանիշների ազդեցության նվազեցման և ՀԱԳՀ-ով տառապող երեխաների կյանքի որակի բարելավման համար։ Lactobacillus GG-ն առաջարկում է որոշ, թեև սահմանափակված, օգուտ ՀԱԳՀ-ով հիվանդների համար։