Դաթո Տուրաշվիլի
From Wikipedia, the free encyclopedia
Դավիթ (Դաթո) Տուրաշվիլի (վրաց.՝ დავით (დათო) ტურაშვილი, ծնվ. մայիսի 10, 1966, Թբիլիսի, Վրաստան), վրացի գրող, գրականագետ[2]։ 1989 թվականին նա ուսանողական բողոքի ակցիայի առաջին ղեկավարներից էր։ Ակցիան տեղի էր ունենում, քանի որ ԽՍՀՄ զինված ուժերի կողմից շահագործվում էր Արևելյան Վրաստանում գտնվող վանքերի տարածքը որպես զինավարժությունների տարածք։ Նրա առաջին նովելները` հրատարակված 1988 թվականին, իրենց հիմքում ունեին այս իրադարձությունները։ Իր ներկայացումներից առաջինը տեղի է ունենում 2001 թվականի մայիսին։ Տուրիշվիլիի մյուս հրատարակությունները ներառում էին ուղեգրությունները Կատմանդու(1998) և Հայտնի և Անհայտ Ամերիկա (1993), երկու հավաքածու կարճ ֆանտաստիկ պատմությունների և ֆիլմերի սցենարների։ Նրա ֆանտաստիկ պատմությունների առաջին հավաքածուն Մերանին է (1991)։
Դաթո Տուրաշվիլի վրաց.՝ დავით ტურაშვილი | |
---|---|
Ծննդյան անուն | վրաց.՝ დავით ტურაშვილი |
Ծնվել է | մայիսի 10, 1966(1966-05-10) (57 տարեկան) |
Ծննդավայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Մասնագիտություն | գրող, համալսարանի դասախոս, թարգմանիչ և սցենարիստ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Վրաստան |
Կրթություն | Թբիլիսիի պետական համալսարան և Լոնդոնի համալսարան |
Գրական շարժումներ | Պոստմոդեռնիզմ |
Ուշագրավ աշխատանքներ | «Ջինսի սերունդը» (վեպ, 2008) |
Աշխատավայր | Թբիլիսիի պետական համալսարան |
Պարգևներ | |
Ներշնչվել է
| |
David Turashvili Վիքիպահեստում |