Դակեր
From Wikipedia, the free encyclopedia
Դակեր (լատին․՝ Daci, [[Միջազգային հնչյունական այբուբեն|[ˈd̪aːkiː]]]; հին հունարեն՝ Δάκοι,[1] Δάοι,[1] Δάκαι[2]), հյուսիսային թրակիական ցեղերի խումբ[3][4][5]։ Մ․ թ․ ա․ 1-ին հազարամյակի 2-րդ կեսին բնակվել են Դանուբի հյուսիսից մինչև Կարպատների ճյուղավորությունն ընդգրկող տարածքում (գլխավորապես այժմյան Տրանսիլվանիայում)։ Մ․ թ․ ա․ I դարի կեսին դակերը և նրանց ազգակից գետեները միավորվել են՝ իրենց ազդեցությունը տարածելով Դանուբի աջափնյա շրջանների և արևմտապոնտական հունական մի շարք քաղաքների վրա։ Շուտով այդ միությունը քայքայվել է, սակայն նորից հզորացել մ․ թ․ I դարի վերջին՝ Դեցեբալի ժամանակ։ Մ․ թ․ ա․ 1 - մ․ թ․ 1-ին դարերի ընթացքում հռոմեացիները արշավանքներ են ձեռնարկել դակերի դեմ։ Տրայանոսի ժամանակ, 101-102 և 105-106 թվականների պատերազմների հետևանքով դակերը կորցրել են իրենց անկախությունը, և երկիրը դարձել է հռոմեական պրովինցիա՝ Դակիա անունով։