From Wikipedia, the free encyclopedia
Դենիս Շմիհալ (ուկրաիներեն՝ Денис Анатолійович Шмигаль, հոկտեմբերի 15, 1975, Լվով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), Ուկրաինայի պետական ծառայող, Իվանո-Ֆրանկովսկի մարզային պետական վարչակազմի նախագահ 2019 թվականի օգոստոսի 1-ից[2][3] մինչև 2020 թվականի փետրվարի 5-ը[4], Ուկրաինայի վարչապետը 2020 թվականի մարտի 4-ից։
Դենիս Շմիհալ | |
Կուսակցություն՝ | անկախ քաղաքական գործիչ |
---|---|
Կրթություն՝ | «Լվովի պոլիտեխնիկա» ազգային համալսարան (1997) |
Գիտական աստիճան՝ | տնտեսագիտական գիտությունների թեկնածու (2003) |
Մասնագիտություն՝ | գործարար, պետական ծառայող և քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | հոկտեմբերի 15, 1975 (48 տարեկան) |
Ծննդավայր | Լվով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ուկրաինա |
1997 թվականին ավարտել է «Լվովի Պոլիտեխնիկ» պետական համալսարանը, որպես արտադրական ոլորտի մենեջմենթ (մեքենաշինություն) և ճարտարագետ-տնտեսագետ։
2003 թվականից՝ տնտեսագիտության թեկնածու (Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի տարածաշրջանային հետազոտությունների ինստիտուտ)[5][6]։
2014 թվականի խորհրդարանական ընտրություններում եղել է № 121 ընտրատարածքից ժողովրդական պատգամավորների թեկնածու (Լվովի մարզ)։ Ինքնառաջադրված[7]։
2015 թվականին Լվովի շրջանային խորհրդի պատգամավորության թեկնածու է առաջադրվել «ժողովրդական վերահսկողություն» կուսակցությունից[8]։
2019 թվականին եղել է Լվովի շրջվարչակազմի նախագահի պաշտոնի թեկնածու[9]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.