ռուս ֆուտբոլիստ From Wikipedia, the free encyclopedia
Դենիս Վասիլևիչ Վոյնով (մարտի 1, 1990[1], Ֆրյազինո, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Ռուսաստանի սպորտի վարպետ[2]։
Քաղաքացիությունը | Ռուսաստան | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | մարտի 1, 1990[1] (34 տարեկան) | ||
Ծննդավայր | Ֆրյազինո, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ | ||
Դիրք | կիսապաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Մոսկվայի «Լոկոմոտիվի» սան է։ Մեծահասակների ֆուտբոլում կարիերան սկսել է ՊՖԼ-ում՝ «երկաթուղայինների» երկրորդ թիմում։ 2013 թվականին նա տեղափոխվել է ՖԱԼ-ի «Տորպեդո» (Մոսկվա) ակումբ և նրա հետ նվաճել Պրեմիեր լիգայի ուղեգիր, որտեղ չի խաղացել։
Որոշ ժամանակ հանդես է եկել երկրորդ դիվիզիոնի «Հարավ» խմբի թիմերում։ 2017 թվականին Խասանբի Բիջիևը, որը Վոյնովի հետ աշխատել է «Սպարտակ-Նալչիկում», նրան կանչել է Կուրսկի «Ավանգարդ»։ Նրա հետ Վոյնովը հասել է մինչև Ռուսաստանի գավաթի եզրափակիչ։
2018 թվականի ամռանը Անդրեյ Տալալաևը կիսապաշտպանին հրավիրել է հայկական «Փյունիկ»։ Նա ակումբի կազմում իր նորամուտը նշել է Եվրոպայի լիգայում։ Եվրոպական գավաթի ընտրական մրցաշարում նա անցկացրել է վեց հանդիպում և դարձել մեկ գոլի հեղինակ[3]։ Օգոստոսի 16-ին Իսրայելում նա գրավել է Թել Ավիվի «Մաքաբիի» դարպասը։ Վոյնովի գոլի շնորհիվ «Փյունիկը» հաշվի մեջ առաջ է անցել 1-0, սակայն երկրորդ խաղակեսում երկու անգամ գոլ է բաց թողել և դուրս մնացել մրցաշարից[4]։
Հրավիրվել է երկրի պատանեկան և երիտասարդական հավաքականներ։ 2012 թվականին Ռուսաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի կազմում նվաճել է Համագործակցության գավաթը՝ մասնակցելով մրցաշարի բոլոր 6 հանդիպումներին[5]։
2013 թվականին Ռուսաստանի ուսանողական թիմի կազմում մասնակցել է Կազանի ամառային ունիվերսիադային[6]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.