Դիեգո Մարադոնա
From Wikipedia, the free encyclopedia
Դիեգո Արմանդո Մարադոնա (իսպ.՝ Diego Armando Maradona, հոկտեմբերի 30, 1960(1960-10-30)[2][3][4][…], Լանուս, Բուենոս Այրես, Արգենտինա - նոյեմբերի 25, 2020(2020-11-25)[5], Dique Luján, Tigre Partido, Բուենոս Այրես, Արգենտինա[6]), արգենտինացի ֆուտբոլիստ, ում խաղն աչքի է ընկել արտակարգ տեխնիկայով և ստանդարտ դրությունների հիանալի կատարմամբ։
Դիեգո Մարադոնա իսպ.՝ Diego Armando Maradona | |||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Մարադոնան Ալ Վալսի հետ 2002 թվականին | |||||||||||||||
Անձնական տվյալներ | |||||||||||||||
Ամբողջական անուն | Դիեգո Արմանդո Մարադոնա | ||||||||||||||
Քաղաքացիությունը | Արգենտինա | ||||||||||||||
Մականուն | El Pibe de Oro[1] | ||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 30, 1960(1960-10-30)[2][3][4][…] | ||||||||||||||
Ծննդավայր | Լանուս, Բուենոս Այրես, Արգենտինա | ||||||||||||||
Մահվան ամսաթիվ | նոյեմբերի 25, 2020(2020-11-25)[5] (60 տարեկան) | ||||||||||||||
Մահվան վայր | Dique Luján, Tigre Partido, Բուենոս Այրես, Արգենտինա[6] | ||||||||||||||
Հասակ | 167 սմ | ||||||||||||||
Քաշ | 70 կիլոգրամ | ||||||||||||||
Դիրք | Կիսապաշտպան, Հարձակվող | ||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||
| |||||||||||||||
– | Los Cebollitas | ||||||||||||||
– | Արխենտինոս Խունիորս | ||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |||||||||||||
1976–1981 | Արխենտինոս Խունիորս | 166 | (116) | ||||||||||||
1981–1982 | Բոկա Խունիորս | 40 | (28) | ||||||||||||
1982–1984 | Բարսելոնա | 36 | (22) | ||||||||||||
1984–1991 | Նապոլի | 188 | (81) | ||||||||||||
1992–1993 | Սևիլյա | 26 | (5) | ||||||||||||
1993–1994 | Նյուելս Օլդ Բոյս | 5 | (0) | ||||||||||||
1995–1997 | Բոկա Խունիորս | 30 | (7) | ||||||||||||
Ընդհանուր | 491 | (259) | |||||||||||||
Մարզչական կարիերա | |||||||||||||||
1994 | Մանդիյու | ||||||||||||||
1995 | Ռասինգ Ավելյանեդա | ||||||||||||||
2008–2010 | Արգենտինա | ||||||||||||||
2011–2012 | Ալ-Վասլ | ||||||||||||||
Պարգևներ
| |||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Մարադոնայի ընտանիքն ապրում էր Վիլյա Ֆիորիտո շրջանում, որը քաղաքի ամենաաղքատ բնակավայրն էր համարվում։ Մանկուց զբաղվել է ֆուտբոլով՝ 10 տարեկանում հայտնվելով «Արխենտինոս Խունիորս» երիտասարդական թիմում։ Ակումբի առաջին թիմում իր նորամուտը նշել է 15 տարեկանում, իսկ մեկ տարի անց հագել է Արգենտինայի ազգային երիտասարդական հավաքականի մարզաշապիկը։ 1978 թվականին Մարադոնային վերջին պահին հեռացրել են ազգային թիմից, որը Սեսար Մենոտիի գլխավորությամբ դարձել է աշխարհի չեմպիոն։ Մարադոնան հավաքականի կազմում մասնակցել է 1979 թվականի երիտասարդական առաջնությանը՝ նվաճելով ոսկե մեդալ։
1981 թվականին տեղափոխվել է «Բոկա Խունիորս» թիմ։ 1982 թվականին Մարադոնան ազգային հավաքականի կազմում մասնակցել է Իսպանիայում տեղի ունեցած աշխարհի առաջնությանը։ 21-ամյա արգենտինացին երկու անգամ գրավել է Հունգարիայի հավաքականի դարպասը, սակայն նրա թիմը չի կարողացել հաղթահարել խմբային փուլի արգելքը։ 1986 թվականին Մեքսիկայում Արգենտինայի հավաքականը նվաճել է ոսկե մեդալները, իսկ Մարադոնային շատերը սկսել են համարել աշխարհի լավագույն խաղացող։ Մրցաշարում Դիեգոն խփել է 5 գնդակ, որոնցից մեկը հետագայում ճանաչվել է աշխարհի առաջնությունների պատմության մեջ լավագույնը։ Այդ գնդակը Մարադոնան խփել է անգլիացիների հետ 1/4 եզրափակիչ խաղում` շրջանցելով մրցակցի 5 ֆուտբոլիստի և դարպասապահ Պիտեր Շիլթոնին։ Դրանից 3 րոպե առաջ Մարադոնան գնդակ էր խփել ձեռքով, որը, սակայն, մրցավարի կողմից հաշվվել էր։ Խաղից հետո կայացած մամլո ասուլիսի ժամանակ Մարադոնան հայտարարեց, որ այդ վիճելի գնդակը խփել է «մասամբ իր գլխով և մասամբ էլ Աստծո ձեռամբ»[7]։
1982 թվականին Մարադոնան տեղափոխվել է Եվրոպա։ Երկու տարի հանդես գալով «Բարսելոնայի» կազմում՝ Մարադոնան 1984 թվականին տեղափոխվել է իտալական «Նապոլի»։ 1986-1987 թվականների մրցաշրջանում նեապոլցիները դառնում են Իտալիայի չեմպիոն և երկրի գավաթակիր։ 1989-1990 թվականների մրցաշրջանում նրանք նորից հաջողության են հասնում ազգային առաջնությունում։ 1989 թվականին «Նապոլին», եզրափակչում հաղթելով «Շտուտգարտին», նվաճում է ՈւԵՖԱ-ի գավաթը։
Աշխարհի 1990 թ. առաջնության եզրափակչում Արգենտինայի հավաքականը, որի կազմում հանդես էր գալիս Մարադոնան, 0-1 հաշվով զիջել է ԳՖՀ-ի հավաքականին։
Որոշ ժամանակ խաղալով «Սևիլյայում»՝ Մարադոնան 1993 թվականին տեղափոխվել է հայրենիք։ 1994 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության ընթացքում Մարադոնան 15 ամսով որակազրկման է ենթարկվել, քանի որ նրա արյան մեջ թմրադեղեր էին հայտնաբերվել, որոնք ժամանակավորապես բարձրացնում են կենսագործունեությունը (դոպինգ)։ Առանց Մարադոնայի` Արգենտինայի հավաքականը պարտվում է խմբային խաղերում և դուրս մնում մրցաշարից։ Արգենտինայի հավաքականի կազմում Մարադոնան անցկացրել է 91 խաղ և խփել 34 գնդակ։ Երեք տարի անց՝ 1997 թվականին, ֆուտբոլիստն ընդհանրապես հեռանում է պրոֆեսիոնալ ֆուտբոլից։ 2008 թվականին Մարադոնան գլխավորել է Արգենտինայի ազգային հավաքականը։ Աշխարհի 2010 թվականի առաջնությունում նրա սաները 1/4 եզրափակչում պարտվել են գերմանացիներին և դուրս մնացել հետագա պայքարից։ Մրցաշարի ավարտից որոշ ժամանակ անց Դիեգո Մարադոնային հեռացնում են զբաղեցրած պաշտոնից։
Դիեգո Մարադոնան իր երկրպագուների կողմից ստացել է «ոսկե տղա» մականունը։