Դոնատելլո
From Wikipedia, the free encyclopedia
Դոնատելլո (իսկական անուն-ազգանունը՝ Դոնատո դի Նիկոլո դի Բետտո Բարդի, իտալ.՝ Donato di Niccolò di Betto Bardi, 1386[1][2][3], Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն[4][3] - դեկտեմբերի 13, 1466(1466-12-13)[2][3], Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն[4][3]), իտալացի քանդակագործ, վերածննդի դարաշրջանի քանդակագործության հիմնադիրներից։ Նրա ստեղծագործությունները ֆլորենտական արվեստի գագաթներից է։ 1430 թվականին նրա կերտած «Դավիդ» բրոնզե արձանը մարդկային մերկ մարմնի առաջին պատկերումն է վերածննդի արձանագրության մեջ։
Դոնատելլո իտալ.՝ Donato di Niccolò di Betto Bardi | |
---|---|
Դ ոնատելլո, հուշարձան Ուֆֆիցի պատկերասրահ | |
Ի ծնե | Donato di Niccolò di Betto Bardi |
Ծնվել է | 1386[1][2][3] |
Ծննդավայր | Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն[4][3] |
Մահացել է | դեկտեմբերի 13, 1466(1466-12-13)[2][3] |
Վախճանի վայրը | Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն[4][3] |
Քաղաքացիություն | Ֆլորենցիայի Հանրապետություն |
Ազգություն | իտալացի |
Ուսուցիչ | Բիչի դի Լորենցո և Giovanni d'Ambrogio? |
Ստեղծագործություն(ներ) | Tomb of Giovanni Pecci?, Candelabra Angels?, Դավիդ, Donatello's Crucifix of Santa Croce? և Zuccone? |
Ոճ | Վաղ Վերածնունդ[4][5] |
Ժանր | հոգևոր արվեստ[6], ձիավոր դիմանկար[6], դիմապատկեր[6] և դիցաբանական գեղանկարչություն[6] |
Մասնագիտություն | քանդակագործ և նկարիչ |
Աշխատավայր | Լորենցո Գիբերտի[7] |
Donatello Վիքիպահեստում |
Ստեղծագործել է հիմնականում Ֆլորենցիայում, նաև Սիենայում, Հռոմում, Պադուայում։ 1420 թվականին նա զարգացրել և մշակել է «գեղանկարչական» հարթաքանդակի տիպ (գծային հեռանկարչության միջոցով ստեղծվում է տարածականության պատրանք. օրինակ՝ «Հերովդեսի խնջույքը», 1423–1427)։ 1434–1443 թվականներին Դոնատելլոն Ֆլորենցիայի Սան Լորենցո եկեղեցու հին ավանդական ներքին ձևավորման մեջ զուգակցել է ճարտարապետությանը և քանդակագործությանը բնորոշ ձևեր՝ ստեղծելով արվեստների համադրման նոր տիպ։
1446–1450 թվականներին նա քանդակազարդել է Պադուայի Սանտ Անտոնիո եկեղեցու խորանը, որը վերածննդի նմանօրինակ առավել խոշոր գործերից է։ 1447–1453 թվականներին Պադուայում Դոնատելլոն կերտել է վերածննդի դարաշրջանի առաջին աշխարհիկ մոնումենտը՝ վարձկան հեծյալ Գատամելատի հուշարձանը։
Նրա ուշ շրջանի աշխատանքներին հատուկ է հոգևոր ընկճվածությունը (օրինակ՝ Մարիամ Մագդաղենացու արձանը, 1450)։ Նրա գործերում դրսևորվել են վերածննդի արվեստին բնորոշ իրականության և մարդու հոգևոր աշխարհի պատկերման նոր ռեալիստական արտահայտչամիջոցներ։ Դոնատելլոի ստեղծագործական ժառանգությունը մեծապես ազդել է իտալական վերածննդի արվեստի վրա։ Այն ուսումնասիրել են Միքելանջելոն և Ռաֆայելը։
Դոնատելլոյի արվեստանոցում է ստեղծվել «Տիրամայրը մանկան հետ» հարթաքանդակը, որը պահվում է Հայաստանի ազգային պատկերասրահում[8]։
Նա ուսումնասիրել է դասական քանդակագործությունը և այն օգտագործել է ռենեսանսի ոճը քանդակագործության մեջ զարգացնելու համար։ Դոնատո դի Նիկոլո դի Բետտո Բարդին աշխատել է քարով, բրոնզով, փայտով, կավով և ունեցել է մի քանի օգնականներ։ Չնայած նրա ամենահայտնի աշխատանքները քանդակներ էին, բայց դրանց զգալի մասը եղել են խոշոր ճարտարապետական ռելիեֆներ։