From Wikipedia, the free encyclopedia
Դուլսե դե լեչե, իսպանական, պորտուգալական (դուսե դե լեյտե) և լատինոամերիկյան խոհանոցի աղանդեր, օգտագործվում է նաև որպես սոուս և որպես միջուկ հրուշակեղենի արտադրության մեջ։ Այն նաև հայտնի է «Մանհա դե լեչե» կամ պարզապես «Մանհա» անվամբ[1]։
Դուլսե դե լեչեի բաղադրիչները | |
Chilean cuisine?, Argentine cuisine?, Ուրուգվայական խոհանոց և Պերուական խոհանոց | |
Ենթատեսակ | milk jam? |
Հիմնական | կաթ |
Dulce de leche Վիքիպահեստում |
Աղանդերն իրենից ներկայացնում է ռուսական խտացրած կաթի նմանօրինակը, սակայն ունի ավելի նոսր խտություն։ Դուլսե դե լեչեի պատրաստման ժամանակ թարմ կաթն ու շաքարավազը եփում են այնքան, որ ստանա որոշակի խտություն և կարամելային գույն։ Լավագույն համ և հոտ ստանալու համար հաճախ ավելացնում են վանիլ, երբեմն նաև դարչին։
Լատինական Ամերիկայի մի շարք երկրներում առկա են աղանդերի ավելի էկզոտիկ տարբերակներ, այսպես` Մեքսիկայում օգտագործում են այծի կաթ, Կուբայում` թթվակաթնային հիմք, Պուերտո Ռիկոյում` կոկոսի կաթ։
Դուլսե դե լեչեն ուտում են բլինիների և չորացրած հացի հետ, քսում են վաֆլիի, կեքսերի (մաֆին) և պաղպաղակի վրա, օգտագործում են որպես միջուկ տորթերի և թխվածքաբլիթների համար։ Կան հատուկ աղանդերներ, օրինակ ալֆախոր թխվածքաբլիթը, որոնք պատրաստվում են հենց դուլսե դե լեչեով։ Դուլսե դե լեչեն օգտագործում են նաև փքաբլիթների (չուրո) և կարամելային պուդինգների պատրաստման ժամանակ։
Ծագելով Պիրենեյան թերակղզում` դուլսե դե լեչեն տարածվել է Իսպանիայի և Պորտուգալիայի նախկին գաղութներում, ոչ միայն Ամերիկայում, այլև Ասիայում (Ֆիլիպիններ)։ Ֆրանսիայում այս աղանդերը հայտնի է որպես Confiture de lait, սակայն այդքան մեծ ճանաչում չունի։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.