From Wikipedia, the free encyclopedia
Եվրոպայի օր, նշվում է ամեն տարի Եվրոպայում, խորհրդանշում է խաղաղություն և միասնություն։ Եվրոպայի օրվա երկու տարբեր նշանակություններ գոյություն ունեն. մայիսի 5-ին նշվում է Եվրոպական Խորհրդի օրը, իսկ մայիսի 9-ին Եվրոպական Միության օրը[1]։ Եվրոպական Միության օրը նաև հայտնի է Շումանի օր անվամբ[2]։ Եվրոպական Խորհրդի օրը նշանակում է իր հիմնադրումը 1949 թվականին, իսկ Եվրոպական Միության օրը նշվում է ի պատիվ 1950 թվականին ներկայացված նրա նախատիպի։
Եվրոպայի օր | |
---|---|
Տեսակ | European day?, Եվրամիության խորհրդանիշ, պետական տոն, պետական տոն և Ֆինլանդիայի դրոշի օր |
Ամսաթիվ | մայիսի 9 |
Տոնվում է | Եվրոպական Միություն |
Ի հիշատակ | Շումանի պլան |
Եվրոպական Խորհուրդը հիմնվել է 1949 թվականի մայիսի 5-ին, այսպիսով 1964 թվականին ընտրվել է հենց այդ նույնը օրը որպես Եվրոպական Խորհրդի Օր։ 1985 թվականին այն ժամանակ Եվրոպական Համայնքները (հետագայում Եվրոպական Միություն) Եվրոպական Խորհրդի Եվրոպական խորհրդանշանը ընդունեցին որպես Եվրոպայի Դրոշը։ Համայնքի առաջնորդները որոշեցին Եվրոպայի օրը նշել Շումանի Հռչակագրի օր։ Համաձայն հռչակագրի՝ Ֆրանսիայի և Արևմտյան Գերմանիայի ածուխի և պողպատի արդյունաբերությունները պետք է միանային իրար, որը հիմք կդներ Եվրոպական ածուխի և պողպատի համայնքին, առաջին Եվրոպական Համայնքին։ Այսպիսով, 1985 թվականի Միլանի Եվրոպական Խորհրդի ժամանակ սեպտեմբերի 29-ը հռչակվեց որպես ԵՄ-ի դրոշի օր։ Եվրոպական Պառլամենտը մայիսի 9-ը պաշտոնապես հայտարարեց տոն 2008 թվականի հոկտեմբերին[3]։
Մայիսի 9-ը Եվրոպական Միության անդամ պետություններում նշվում է տարբեր ձևերով։ Այդ օրը նշվում է նաև ԵՄ-ի թեկնածու պետություններում[4]։ Օրվա քաղաքական բնույթով պայմանավորված, թվում է, թե այն փորձում է մարդկանց տեղեկություն տալ Եվրոպական Միության մասին և աջակցում է եվրոինտեգրմանը[5]։ Դրոշը, որպես խորհրդանշան, մեծ դեր է խաղում տոնակատարության ընթացքում։ 2003 թվականից սկսած Ուկրաինայում նշվում է Եվրոպայի Օրը մայիս ամսվա 3-րդ շաբաթ օրը[6]։
Մայիսի 5-ը Դանիայում և Հոլանդիայում նշվում է որպես ազատագրման օր։ Մայիսի 9-ը համապատասխանում է Գերմանիայի Հոլանդիա, Բելգիա, Լյուքսեմբուրգ և Ֆրանսիա ներխուժման նախօրյակի, Հաղթանակի Օրվա (Victory Day) և Սովետական Միությունում Երկրորդ Համաշխարհային Պատերազմի ավարտի հետ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.