Երկաթե գմբեթ
From Wikipedia, the free encyclopedia
«Երկաթե գմբեթ» (եբրայերեն՝ כיפת ברזל Կիպաթ բարզել, անգլ.՝ Iron Dome), 4-70 կմ հեռավորության չկառավարվող տակտիկական հրթիռներից պաշտպանվելու համար նախատեսված հակահրթիռային պաշտպանության տակտիկական համակարգ։ Համաձայն որոշ ոչ պաշտոնական աղբյուրների, նախատեսված մեծացնել հեռավորությունը մինչև 250 կմ[1]։ Մշակված է իսրայելական Rafael Advanced Defense Systems ընկերության կողմից։ Սպառազինության ընդունման սկզբնաժամկետն էր 2011 թվականը։ Ամեն մարտկոցը կարող է պաշտպանել մոտավորապես 150 քառակուսի կիլոմետր տարածք[2]։