Երկտեսություն
մարդու հիվանդություն / From Wikipedia, the free encyclopedia
Երկտեսություն, (դիպլոպիա) մեկ օբյեկտի կրկնակի տեսնելու զգացողությունն է, որը կարող է լինել հորիզոնական և ուղղահայաց հարթություններում, ինչպես նաև դրանց զուգակցման դեպքում անկյունագծով, կամ պտտվող միմյանց նկատմամբ[1]։ Այն սովորաբար հանդիպում է ակնաշարժ մկանների գործունեության խանգարման արդյունքում, երբ երկու աչքն էլ տեսնում են, սակայն չեն կարողանում համահավասար թեքվել դեպի տեսադաշտի համապատախան թիրախ օբյեկտը[2]։ Նմանատիպ խանգարումներ կարող են առաջանալ ակնաշարժ համակարգի ցանկացած մակարդակում վնասման հետևանքով՝ մկանների վնասում, նյարդամկանային փոխանցման խանգարում, 3-րդ, 4-րդ, 6-րդ գանգուղեղային նյարդերի կամ դրանց կորիզների վնասում, գլխուղեղում վերկորիզային կենտրոնական ուղիների վնասում, ինչպես նաև ակնագնդի շարժմանը մեխանիկական խոչընդոտի առկայության դեպքում (օր. այտուց կամ ուռուցք ակնակապճի ներսում) և թույների ազդեցության հետևանքով[3]։ Երկտեսությունը կարող է տարբեր համակարգային կամ նյարդաբանական հիվանդություններ առաջին նշանը լինել[4] և խանգարել հավասարակշռության պահպանմանը, սահուն շարժումների իրականացմանը և կարդալու պրոցեսին[2][5]։
Երկտեսություն | |
---|---|
1 օբյեկտը 2 հատ տեսնելու զգացողությունը | |
Տեսակ | ախտանիշ կամ նշան |
Բժշկական մասնագիտություն | Նյարդաբանություն, Ակնաբուժություն |
ՀՄԴ-9 | 368.2 |
ՀՄԴ-10 | H53.2 |
Հոմանիշներ | Դիպլոլիա |
Diplopia Վիքիպահեստում |