From Wikipedia, the free encyclopedia
Երկրագնդի ձևը , տերմին՝ Երկիր մոլորակի մակերևույթի ձևը նշելու համար։ Կախված դրա սահմանման ձևից, երկրաբանության մեջ ընտրվում են տարբեր կոորդինատային համակարգեր։
Մ․թ․ա․ 6-րդ դարում Պյութագորասը համոզված էր, որ Երկիրը գնդաձև է[1]։ Հայտնագործությունների հարցում առավել հեղինակավոր Թեոֆրաստը, նախապատվությունը տալիս է Պամենիդիսին։ 200 տարի հետո Արիստոտելը ապացուցել է, որ Լուսնի խավարումների ժամանակ Լուսնի ստվերը Երկրի վրա միշտ շրջանաձև է ընկնում։ Եվս 100 տարի հետո էրոտասֆենը իմանալով հեռավորությունը Ալեքսանդրիայի և Սիենայից, Ալեքսանդրիայի գրադարանի մոտ, երբ Արեգակը զենիթում էր, օգտագործելով գնոմոն, կարողացավ որոշել երկրային միջօրեականը լրիվ շրջանագիծը (360°)։ Քանի որ հայտնի չէր, թե ինչ փուլերից էր օգտվել Էրատեսթենեսը, հնարավոր չէ պարզել այդ մեծությունը ժամանակակից միավորների համակարգում։ Հունաստանի տարբեր շրջաններում 1 փուլը կազմում էր 150-ից 200 մետր։ Հետևաբար ժամանակակից միավորներով հաշված, երկրային միջօրեականի մեծ շրջանի երկարությունը կազմում է 37500 կմ-ից մինչև 50000 կմ։ Համեմատելու համար, այժմյան հաշվարկներով այն կազմում է 40007,863 կմ[2][3]։
Այն, որ Երկրագնդի ձևը պիտի տարբերվի գնդից առաջին անգամ ասել է Նյուտոնը։ Նա ենթադրեց, որ այն էլիպսոիդի ձև ունի և առաջարկեց հետևյալ մտային փորձը։ Պետք է փորել երկու հանքահոր՝ մեկը բևեռից մինչև Երկրի կենտրոնը և մյուսը հասարակածից մինչև Երկրի կենտրոնը։ Այդ հանքերը ջուր լցնել։ Եթե Երկիրը կլոր է, ապա հանքահորերի խորությունը պիտի նույնը լինի։ Հասարակածային հորի ջրի վրա պիտի ազդի կենտրոնախույս ուժը, այն դեպքում երբ բևեռայինի վրա այդ ազդեցությունը չկա։ Երկու հորերում հավասարակշռության համար, անհրաժեշտ է, որ հասարակածայինը լինի ավելի խորը[4]։
Երկրի ձևի տեսության հետագա զարգացումը արտահայտված է Հյուգենսի, Կասինիի, Կլերոյի, Մակ Լորենի, դ՛Ալամբերի, Լապլասի, Լագրանժի, Լեժանդրի, Յակոբիի,Դիրիհլեյի, Պուանկարեյի և այլոց գործերում։
Զրոյական մոտեցման մեջ կարելի է համարել, որ Երկիրն ունի 6371,3 կմ միջին շառավղով գնդի ձև։ Մեր մոլորակի նման մոտարկումը լավ է համապատասխանում այն խնդիրներին, որոնցում հաշվարկների ճշգրտությունը չի գերազանցում 0,5%-ը։ Իրականում Երկիրը կատարյալ գունդ չէ։ Շնորհիվ օրապտույտի, այն սեղմված է բևեռներում։ Մայրցամաքների բարձրությունները տարբեր են, մակերևույթի ձևը խեղաթյուրում են նաև մակընթացային դեֆորմացիաները։
Երկրաբանության և աստղագիտության մեջ Երկիրը նկարագրում են որպես գեոիդ կամ պտտական էլիպսոիդ։ Գեոիդի հետ կապված է աստղագիտական կոորդինատների համակարգը պտտական էլիպսոիդի հետ՝ երկրաբանական կոորդինատների համակարգը։
Ըստ սահմանման, գեոիդը մակերևույթ է, որտեղ ամենուր ծանրության ուժը ուղղահայաց է մակերևույթին[5]։
Եթե Երկիրն ամբողջությամբ ծածկված լիներ օվկիանոսով և չենթարկվեր այլ երկնային մարմինների մակընթացային ազդեցությանը կամ նմանատիպ այլ խոտորումների, ապա այն կունենար գեոիդի ձև ։ Իրականում տարբեր վայրերում Երկրի մակերեսը կարող է զգալիորեն տարբերվել գեոիդից։
Գործնականում օգտագործվում են մի քանի տարբեր միջին երկրային էլիպսոիդներ և դրանց հետ կապված երկրային կոորդինատների համակարգեր։
|
Այստեղ։
|
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.