Զլատան Իբրահիմովիչ
From Wikipedia, the free encyclopedia
Զլատան Իբրահիմովիչ (բոս․՝ Zlatan Ibrahimović, շվեդերեն արտասանություն: [ˈslaːtan ɪbraˈhiːmɔvɪtɕ] ( լսել), հոկտեմբերի 3, 1981, Մալմյո, Շվեդիա), բոսնիա-խորվաթական ծագում ունեցող շվեդ ֆուտբոլիստ, Միլանի ֆուտբոլային ակումբի հարձակվող, Շվեդիայի հավաքականի նախկին ավագ[4]։ Համարվում է իր սերնդի ամենաանկանխատեսելի և արհեստավարժ հարձակվողներից մեկը[5]։ «The Guardian» թերթի վարկածով՝ Զլատանը 2013 թվականի աշխարհի լավագույն ֆուտբոլիստների ցանկում զբաղեցրել է 3-րդ տեղը[6][7]։ Շվեդական «Dagens Nyheter» ամսագրի վարկածով՝ Իբրահիմովիչը պետության բոլոր ժամանակների լավագույն մարզիկների շարքում զբաղեցրել է 2-րդ տեղը[8]։
Զլատան Իբրահիմովիչ բոս․՝ Zlatan Ibrahimović | ||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը | Շվեդիա | |||||||||||||||||||||||||||||||||||
Մականուն | Իբրակադաբրա, Իբրա[1] | |||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 3, 1981 (42 տարեկան) | |||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Մալմյո, Շվեդիա | |||||||||||||||||||||||||||||||||||
Հասակ | 195 սմ[2] | |||||||||||||||||||||||||||||||||||
Քաշ | 95 կգ[2] | |||||||||||||||||||||||||||||||||||
Դիրք | հարձակվող | |||||||||||||||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ | Միլան | |||||||||||||||||||||||||||||||||||
Համար | 21 | |||||||||||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
12 տարեկան հասակից հանդես է եկել «Մալմյոյի» երիտասարդական ակումբների կազմում, իսկ 1999 թվականին նորամուտն է նշել հիմնական կազմում։ Ակումբի հիմնական կազմում 2 տարի անցկացնելուց հետո՝ 2001 թվականի ամռանը, 7,8 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել է հոլանդական «Այաքս»։ Ամստերդամում անցկացրած 3 մրցաշրջանի ընթացքում Զլատանը թիմի հետ նվաճեց 2 չեմպիոնական տիտղոս (2001-2002, 2003-2004) և մեկ երկրի գավաթ (2002)։ 2004 թվականի ամռանը 16 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց իտալական «Յուվենտուս»։ Իր առաջին մրցաշրջանում նա թիմի հետ դարձավ Իտալիայի չեմպիոն։ 2005-06 մրցաշրջանում թիմը պաշտպանեց տիտղոսը, սակայն «Կալչոպոլիի» հետևանքով 2 չեմպիոնություններն էլ չեղարկվեցին։ Դրանից հետո 24,8 միլիոն եվրոյի դիմաց Իբրահիմովիչը տեղափոխվեց «Ինտեր»։ «Սևակապույտների» կազմում անցկացրած 3 մրցաշրջանի ընթացքում Զլատանը ակումբր հետ նվաճեց 3 Սկուդետտո անընդմեջ։ 2009 թվականի ամռանը 46 միլիոն եվրոյի դիմաց և Սամուել Էտոյի փոխարեն տեղափոխվեց իսպանական «Բարսելոնա»։ Ակումբի կազմում դարձավ Աշխարհի ակումբային առաջնության հաղթող, Իսպանիայի չեմպիոն, ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի գավաթակիր։ Սակայն «կապտանռնագույնների» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի հետ տարաձայնությունների պատճառով Իբրահիմովիչը 2010 թվականի ամռանը վարձավճարով տեղափոխվեց «Միլան»[9], իսկ 2011 թվականին վերջինս գնեց ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները։ Սերիա A վերադառնալուց հետո առաջին մրցաշրջանում Իբրահիմովիչը կրկին թիմի հետ դարձավ Իտալիայի չեմպիոն։ 2012 թվականին «Միլանի» ֆինանսական խնդիրների պատճառով Իբրահիմովիչն ու Տիագո Սիլվան վաճառվեցին «Պարի Սեն-Ժերմենին»։ Գործարքի արժեքը կազմեց 60 միլիոն եվրո։ «Փարիզեցիների» կազմում շվեդը 3 անգամ անընդմեջ դարձավ Ֆրանսիայի չեմպիոն։ Փարիզյան ակումբի պատմության լավագույն ռմբարկուների ցանկում Իբրան զբաղեցնում է 1-ին հորիզոնականը[10]։
2001 թվականին նորամուտը նշեց Շվեդիայի հավաքականում։ Խաղացել է 4 ՈՒԵՖԱ Եվրոպայի առաջնություններում (2004, 2008, 2012, 2016) և 2 աշխարհի առաջնություններում (2002 և 2006)։ Շվեդիայի ազգային հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն է[11]։