Շվեդներ
From Wikipedia, the free encyclopedia
Շվեդներ, շվեդացիներ շվեդ.՝ svenskar, ազգ և էթնիկական խումբ Շվեդիայի Թագավորությունում, երկրի հիմնական բնակչությունը։ Ընդհանուր թիվն աշխարհում կազմում է շուրջ 7.8 մլն, Շվեդիայում՝ 7.6 միլիոն։ Բնակվում են նաև ԱՄՆ-ում և Կանադայիում ( քան 4,5 մլն, նախկին վերաբնակիչների հետնորդները), Ֆինլանդիայում (280 հզ․), Դանիայում (13 հզ.) և մի շարք այլ երկրներում։ Խոսում են շվեդերեն։ 2014 թվականի դրությամբ բնակչության 64.6%-ը հարում է Շվեդիայի լյութերական եկեղեցուն[7]։
Շվեդներ | ||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| ||||||||||||||||||||||||
Ընդհանուր քանակ | ||||||||||||||||||||||||
Բնակեցում | ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Լեզու(ներ) | ||||||||||||||||||||||||
Շվեդերեն | ||||||||||||||||||||||||
Հավատք(ներ) | ||||||||||||||||||||||||
Հինականում՝ լյութերականություն, երբեմն անկրոնություն |
Շվեդ ժողովուրդը ձևավորվել է շվեդ, վաղ միջնադարյան պետության կազմավորման ժամանակաշրջանում (9-11-րդ. դդ․)՝ այսպես կոչված, վիկինգների դարաշրջանում, մ․թ․ 1-ին հազարամյակում Սկանդինավիայում բնակվող հյուսիսային Գերմանիայի ցեղերի միավորման հետևանքով։
Շվեդիայի ազգագոյացման մեջ որոշակի դեր ունեն նաև ֆիններն ու սաամները։ Միջին դարերում Շվեդացիների պայքարը գերմանացիների ու դանիացիների ճնշման դեմ, ինչպես նաև Բալթիկային տիրանալու համար պատերազմները, տնտեսության և առևտրի արագ զարգացումը, ազգային շուկայի ձևավորումը նպաստել են շվեդների ազգային համախմբմանը (17-18 րդ. դդ․)։ Ժամանակակից շվեդները աշխատում են հիմնականում արդյունաբերության մեջ։