![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/5/5c/Geoffroy_Saint-Hilaire_%25C3%2589tienne_1772-1844.jpg/640px-Geoffroy_Saint-Hilaire_%25C3%2589tienne_1772-1844.jpg&w=640&q=50)
Էթիեն Ժոֆրուա Սենտ-Իլեր
Ֆրանսիացի կենդանաբան / From Wikipedia, the free encyclopedia
Էթիեն Ժոֆրուա Սենտ-Իլեր (ֆր.՝ Étienne Geoffroy Saint-Hilaire, ապրիլի 15, 1772(1772-04-15)[1][2][3][…], Étampes - հունիսի 19, 1844(1844-06-19)[1][2][4][…], Փարիզ), ֆրանսիացի կենդանաբան, էվոլյուցիոնիստ։ Չարլզ Դարվինի նախորդներից, Ֆրանսիայի ինստիտուտի անդամ (1807)։
Էթիեն Ժոֆրուա Սենտ-Իլեր | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 15, 1772(1772-04-15)[1][2][3][…] |
Ծննդավայր | Étampes |
Մահացել է | հունիսի 19, 1844(1844-06-19)[1][2][4][…] (72 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ |
Գերեզման | Պեր Լաշեզ և Grave of Geoffroy Saint-Hilaire |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Փարիզի համալսարան |
Ազդվել է | Մատյուրեն Ժակ Բրիսոն |
Մասնագիտություն | կենսաբան, քաղաքական գործիչ, կենդանաբան, բնագետ և թռչնաբան |
Աշխատավայր | Բնական պատմության ազգային թանգարան |
Ամուսին | Angélique-Jeanne-Louise-Pauline Brière de Mondétour? |
Զբաղեցրած պաշտոններ | député de Seine-et-Oise? և նախագահ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Փարիզի գիտափիլիսոփայական միություն, Ֆրանսիական գիտությունների ակադեմիա, Ազգային բժշկական ակադեմիա և Բավարիական գիտությունների ակադեմիա |
Երեխաներ | Isidore Geoffroy Saint-Hilaire? |
![]() |
1798–1801 թվականներին մասնակցել է Եգիպտոս կազմակերպվող գիտարշավին, որտեղ հավաքել է գիտական մեծ արժեք ունեցող հավաքածու (կաթնասունների 17, երկկենցաղների ու սողունների 25, ձկների 57 նոր սեռ ու տեսակ)։
Կիրառել է սաղմերի ուսումնասիրության համեմատական մեթոդը, որը հետագայում կազմեց էվոլյուցիայի սաղմնաբանական ապացույցների և բիոգենետիկական օրենքի հիմքը։ 1830 թվականին Փարիզի ԳԱ–ում ծավալվեց մեծ բանավեճ Ժոֆրուա Սենտ-Իլերի և Ժորժ Կյուվիեի միջև, որտեղ տեսականորեն հաղթեց Կյուվեն, սակայն կենդանական աշխարհի միասնության մասին Ժոֆրուա Սենտ-Իլերի գաղափարները օրգանական բնության էվոլյուցիոն ուսմունքի հիմքը հանդիսացան և պաշտպանվեցին գիտնականների ու մտածողների կողմից։
Ժոֆրուա Սենտ-Իլերի ուսմունքը կենդանական աշխարհառաջացման միասնական պլանի մասին մետաֆիզիկական էր, սակայն նպաստեց գիտության մեջ ծագման միասնական գաղափար հաստատելուն, որի համար ենթարկվեց դաժան հալածանքների։ Ժոֆրուա Սենտ-Իլերը հիմնադրեց նաև կենդանիների կլիմայավարժեցման մասին գիտությունը։