Էլիաս Էշմոլ
From Wikipedia, the free encyclopedia
Էլիաս Էշմոլ (անգլ.՝ Elias Ashmole, մայիսի 23 (հունիսի 2), 1617[1][2], Լիչֆիլդ, Սթաֆորդշիր, Սթեֆորդշիր, Անգլիա - մայիսի 18 (28), 1692[1][2] կամ 1692, Լամբեթ, Մեծ Լոնդոն, Մեծ Լոնդոն, Անգլիա), հայտնի անգլիացի հնություններ հավաքող, քաղաքական գործիչ, ռազմական հերոլդ, աստղագետ, ալքիմիայի ուսանող։ Անգլիական քաղաքացիական պատերազմի ժամանակ աջակցել է թագավորի կողմնակիցներին, Չարլզ II Ստյուարտի օրոք կազմակերպված անգլիական հեղափոխության ժամանակ ստացել է մի շարք եկամտաբեր պաշտոններ։
Էլիաս Էշմոլ անգլ.՝ Elias Ashmole | |
---|---|
Ծնվել է | մայիսի 23 (հունիսի 2), 1617[1][2] |
Ծննդավայր | Լիչֆիլդ, Սթաֆորդշիր, Սթեֆորդշիր, Անգլիա |
Մահացել է | մայիսի 18 (28), 1692[1][2] (74 տարեկան) կամ 1692 |
Մահվան վայր | Լամբեթ, Մեծ Լոնդոն, Մեծ Լոնդոն, Անգլիա |
Քաղաքացիություն | Անգլիայի թագավորություն |
Կրթություն | Էդվարդ VI թագավորի դպրոց և Բրեյսնոուզ քոլեջ |
Մասնագիտություն | պատմաբան, աստղագուշակ և քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Windsor Herald? |
Անդամություն | Լոնդոնի թագավորական ընկերություն և Միդլ տաճար |
Elias Ashmole Վիքիպահեստում |
Էլիաս Էշմոլը Բեկոնյան ուսմունքի հետևորդ անտիկվար է[3]։ Էշմոլի գրադարանը իր մտավոր աշխարհայացքի արտացոլանքն է, որտեղ ներառված են ստեղծագործություններ Անգլիայի պատմությունից, իրավագիտությունից, դրամագիտությունից, քարտեզագրությունից, ալքիմիայից, աստղագուշակությունից, աստղագիտությունից և բուսաբանությունից։ Չնայած որ նա թագավորական հասարակության հիմնադրման երիտասարդ անդամներից էր, որը համարվում էր փորձարարական գիտության զարգացման առանցքային կառույցը, նրա հետաքրքրությունները վերաբերել են անտիկվար և առեղծվածային առարկաներին, ինչպես նաև գիտությանը։ Նա եղել է վաղ մասոններից, չնայած նրա ներգրավվածությունն ու գործունեությունը հստակ չէ։ Իր ողջ կյանքի ընթացքում նա եղել է մոլի անտիկվար իրերի և արժեքների հավաքորդ։ Էշմոլը իր հավաքածուի մեծ մասը ձեռք է բերել բուսաբան և կոլեկցիոներ Ջոն Տրադեսկատից։ Իր հավաքածուն Էշմոլը նվիրաբերել է Օքսֆորդի համալսարանին Էշմոլի թանգարանի ստեղծման համար։