Էխթիլա
From Wikipedia, the free encyclopedia
Էխթիլա (հաճախ անվանում են նաև Իխտիլա)՝ հայաբնակ բնակավայր Վրաստանի Ախալքալաքի մունիցիպալիտետում, պատմական Ջավախքի գավառի տարածքում, շրջկենտրոն Ախալքալաքից 16 կմ դեպի հյուսիս։ Գյուղում բնակվում է 322 ընտանիք։ Բնակչության ընդհանուր թիվը կազմում է 978 մարդ (2014)[1]։ Գյուղն ընդհանուր առմամբ ունի 1081 հա տարածք, որից 401 հա-ը վարելահողեր են, 100 հա-ը խոտհարքեր, իսկ 580 հա-ը արոտավայրեր։
Արագ փաստեր Գյուղ, Երկիր ...
Գյուղ | |||
---|---|---|---|
Էխթիլա | |||
վրաց.՝ იხტილა | |||
Երկիր | Վրաստան | ||
Մխարե | Սամցխե-ՋավախքՍամցխե-Ջավախք | ||
Մունիցիպալիտետ | Ախալքալաքի մունիցիպալիտետ | ||
ԲԾՄ | 1720 մետր | ||
Պաշտոնական լեզու | վրացերեն | ||
Բնակչություն | 978[1] մարդ (2014) | ||
Ազգային կազմ | Հայեր 99,5 % | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Հեռախոսային կոդ | +995 | ||
|
Փակել