Էյքոն
երգիչ,երգերի հեղինակ,երաժշտական պրոդյուսեր,գործարար / From Wikipedia, the free encyclopedia
Ալիունե Դամալա Բուգա Տիմե Պուրու Նակկա Լու Լու Լու Բադարա Ակոն Թիամ (անգլ.՝ Aliaune Damala Bouga Time Puru Nacka Lu Lu Lu Badara Akon Thiam, ապրիլի 16, 1973(1973-04-16), Սենթ Լուիս, ԱՄՆ), պրոֆեսիոնալ ասպարեզում առավել հայտնի որպես Էյքոն (Akon), սենեգալաամերիկացի առ ընդ բի և հիփ հոփ ժանրի երգիչ, երգերի հեղինակ, երաժշտական պրոդյուսեր և գործարար։ Հայտնի է ձայնի բավականին զարգացած դիապազոն ունենալու համար, ինչի շնորհիվ կարողացել է թողարկել բազմաթիվ հիթային կատարումներ՝ փոփ, դենս, առ ընդ բի և հիփ հոփ ժանրերում։
Էյքոն | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | անգլ.՝ Akon |
Ի ծնե անուն | Ալիումե Դամալա Բադարա Էյքոն Թիամ |
Նաև հայտնի է որպես | Akon belalia[1] |
Ծնվել է | ապրիլի 16, 1973 (51 տարեկան) Սենթ Լուիս, Սենեգալ |
Երկիր | Սենեգալ |
Ժանրեր | Առ ընդ Բի, Հիփ հոփ, ռեգգի, փոփ |
Մասնագիտություն | Երգիչ, Երգերի հեղինակ, Երաժշտական պրոդյուսեր, ձեռնարկատեր, բիզնեսմեն |
Գործիքներ | վոկալ, ստեղնաշարային գործիքներ, սինթեզատոր և հարվածային համակարգ |
Գործունեություն | 1996–այժմ |
Լեյբլ | Konvict Muzik, Kon Live Distribution, Universal Motown Records Group, SRC Records, UpFront Records |
Կրթություն | William L. Dickinson High School? և Ատլանտայի համալսարան |
Կապված | Էմինեմ, Մայքլ Ջեքսոն, Լեդի Գագա, Սնուփ Դոգ, Դեյվիդ Գետտա, Լիլ Ուեյն, Յանգ Ջիզի, Գվեն Ստեֆանի, Դակտր Դրե, Պիտբուլ, Թի Փեյն, Ֆրենչ Մոնտանա, Լոունլի Այլընդ |
Կայք | akon.com |
Akon Վիքիպահեստում |
Էյքոնը նախնական ճանաչման է հասնում դեբյուտային «Locked Up» սինգլով, որը թողարկվում է 2004 թվականին (կատարումը հետագայում տեղ է գտնում «Trouble» դեբյուտային ալբոմում)։
Առաջին ալբոմը թողարկելուց հետո Էյքոնը հիմնադրում է Konvict Muzik և Kon Live Distribution հաջողված ձայնագրման լեյբլները։ 2006 թվականին թողարկվում է Էյքոնի թվով երկրորդ՝ «Konvicted» ալբոմը, որն առաջադրվում է միանգամից երեք Գրեմմի մրցանակի։
Էյքոնը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես համար մեկ կատարող, ում երգերը ամենաշատն են օգտագործվել որպես հեռախոսային ռինգտոններ։