From Wikipedia, the free encyclopedia
Արմանդո Քրիստիան Պերես (իսպ.՝ Armando Christian Pérez, հունվարի 15, 1981[5], Մայամի, Մայամի Դեյդ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ[5]), առավել հայտնի Պիտբուլ (անգլ.՝ Pitbull) բեմական կեղծանվամբ, կուբայական ծագմամբ ամերիկացի ռեփեր, երգիչ-երգահան և երաժշտական պրոդյուսեր։
Պիտբուլ | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Pitbull |
Ի ծնե անուն | իսպ.՝ Armando Christian Pérez[1][2] |
Նաև հայտնի է որպես | Pitbull, Lil' Chico[3], Mr. 305[3] և Mr. Worldwide[4] |
Ծնվել է | հունվարի 15, 1981[5] (43 տարեկան) Մայամի, Մայամի Դեյդ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ[5] |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | հիփ հոփ, Latin hip hop?, ռեգետոն, փոփ-ռեփ, փոփ, քրանկ, դենս փոփ, լատինական փոփ, էլեկտրո հաուս, հիփ հաուս, հարավային հիփ հոփ, dirty south? և Հաուս երաժշտություն |
Մասնագիտություն | ռեփեր, երգիչ, երգերի հեղինակ, brand ambassador, բարեգործ, գործարար և դերասան |
Գործիքներ | վոկալ |
Գործունեություն | 2003 թ.-այժմ |
Լեյբլ | RCA Records, Polo Grounds Music?, Bad Boy Latino?, Mr. 305 Inc.?, TVT Records?, Saban Music Group?, J Records և Sony Music Entertainment |
Կապված | Լիլ Ջոն, Նեյեր, Ջենիֆեր Լոպես, Մարկ Էնթոնի |
Պարգևներ | |
Կայք | pitbullmusic.com |
Pitbull (rapper) Վիքիպահեստում |
Առաջին անգամ ձայնագրվել է 2002 թվականին Լիլ Ջոնի սոլո թրեքում՝ «Kings of Crunk»-ում։ 2004 թվականին TVT Records ձայնագրման ստուդիայի օգնությամբ թողարկել է առաջին ալբոմը՝ «M.I.A.M.I.»-ն (հապավում է "«Money Is A Major Issue», որը թարգմանաբար նշանակում է «Փողը գլխավոր խնդիրն է»)․ ալբոմի վրա աշխատել են այնպիսի վարպետներ, ինչպիսիք են պրոդյուսերներ Լիլ Ջոնը և Ջիմ Ջոնսինը։ Ավելի ուշ՝ 2006 թվականին, Պիտբուլը թողարկեց երկրորդ ալբոմը՝ «El Mariel»-ը, 2007 թվականին երրորդը՝ «The Boatlift»-ը[6]։ 2009 թվականին նրա չորրորդ ալբոմից՝ «Rebelution»-ից հիթ դարձավ «I Know You Want Me (Calle Ocho)»-ը։ 2011 թվականի «Planet Pit» ալբոմի «Give Me Everything» սինգլն առաջին տեղը զբաղեցրեց «Billboard Hot 100»-ում։ Նի Յոյի, Նայերի և Աֆրոջեկի մասնակցությամբ այս երգն աշխարհում առաջինը դարձավ։ Պիտբուլի 2013 թվականի հոկտեմբերի «Meltdown» ալբոմի «Timber» երգը նույնպես շատ երկրներում դարձավ համար առաջին երգը․ այն «US Billboard Hot 100»-ում և 12 այլ երկրներում զբաղեցրեց առաջին հորիզոնականը։ Սա նրա երկրորդ երգն է, որը համաշխարհային չարթերում տեղեր է զբաղեցնում։
Պիտբուլը մասնակցել է նաև այլ հիթերի ռեմիքսներին՝ «Danza Kuduro», «Ai Se Eu Te Pego», «Tik Tok», «Scream & Shout», «Lo Hecho Esta Hecho», «Bad», «Papi», «Diamonds», «Gasolina», «How Low», «Tonight (I'm Lovin' You)», «Video Phone», «Over To You Now» և «Bumpy Ride»։
Պիտբուլը ծնվել է Ֆլորիդայի Մայամի քաղաքում։ Երեք տարեկանում արդեն կարդում էր Կուբայի ազգային հերոս և պոետ Խոսե Մարտիի բանաստեղծությունները[7]։ Ռեփերի կարիերիայի սկզբում խնդիրների առջև կանգնեց, քանի որ սպիտակամորթ էր՝ կապույտ աչքերով, հարավային նահանգից և կուբայացի[8]։ Նրա վրա մեծ ազդեցություն է ունեցել փոփ երաժշտության Miami bass ժանրը[6], իսկ Սելիա Կրուսն ու Վիլլի Չիրինոն դարձան նրա երաժշտության ոգեչնչության աղբյուրները[9]։ Պերեսի ծնողներն ամուսնալուծվեցին, երբ նա փոքր էր․ նրան դաստիարակում էր մայրը․ ավելի ուշ նրանք տեղափոխվեցին Ջորջիա նահանգ՝ Ռոզվել[10]։ Մայրը դուրս արեց Պերեսին տնից, երբ վերջինս հոր նման թմրավաճառ դարձավ։ Նախնական կրությունն ստացել է Հարավային Մայամիի ավագ դպրոցում, այնուհետև ավարտել է Մայամի Քորալ Փարկ ավագ դպրոցը և կենտրոնացել ռեփերի կարիերայի վրա։
Մայամիում Լիլ Ջոնի հետ հանդիպումից հետո[10] Պիտբուլը 2002 թվականին մասնակցում է նրա և «East Side Boyz»-ի «Kings of Crunk» ալբոմի ձայնագրություններին[6]։ Պիտբուլի «Oye» երգը հաջորդ տարի դառնում է «Կրկնակի ֆորսաժ» ֆիլմի սաունդթրեքը[10]։ Պիտբուլը թողարկեց նաև մի քանի միքսսթեյփեր՝ գրված ֆրիսթայլ ոճով, ինչպես նաև ռեփ ոճով հայտնի երգերի ռեմիքսներ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.