հայ հեռուստատեսային դերասան, դրամատուրգ, գրող, դերասան, սցենարիստ From Wikipedia, the free encyclopedia
Էրիկ Բոգոսյան (անգլ.՝ Eric Bogosian, ապրիլի 24, 1953[1], Ուոբըրն, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ), ամերիկահայ դերասան[2], սցենարիստ, թատերագիր, մոնոլոգիստ, վիպասան։ Հեղինակել է բազմաթիվ թատերգություններ, որոնցից Talk Radio-ն (1987) և subUrbia-ն (1994) էկրանավորվել են. դրանց հիման վրա նկարահանված ֆիլմերի ռեժիսորներն են համապատասխանաբար Օլիվեր Սթոունը և Ռիչարդ Լինքլեյթերը։
Էրիկ Բոգոսյան Eric Bogosian | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 24, 1953[1] (71 տարեկան) |
Ծննդավայր | Ուոբըրն, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրթություն | Օբերլինի քոլեջ և Woburn Memorial High School? |
Մասնագիտություն | դերասան, սցենարիստ, գրող, դրամատուրգ, հեռուստատեսային դերասան, վիպասան, կինոդերասան և թատրոնի դերասան |
Պարգևներ և մրցանակներ | |
Eric Bogosian Վիքիպահեստում |
Բոգոսյանը դերակատարումներով հանդես է եկել բազմաթիվ թատերական ներկայացումներում, կինոնկարներում, հեռուստաֆիլմերում ու հեռուստասերիալներում։ Նրա հեռուստատեսային հիշարժան դերերից են կապիտան Դենի Ռոսը Law & Order: Criminal Intent-ում (2006–2010), Լոուրենս Բոյդը Billions-ում (2017–2018), Ջիլ Իվիսը Succession հեռուստասերիալում (սկսվել է 2018 թվականից)։ Բոգոսյանը գլխավոր հերոսի կերպարի մարմնավորմամբ հանդես է եկել կինոռեժիսորներ Սաֆդի եղբայրների Uncut Gems ֆիլմում (2019)։ Բացի այդ, Նյու Յորքում մասնակցել է բալետային բեմադրությունների։ Այս ամենի հետ մեկտեղ հեղինակել է մի շարք վեպեր, գրել պատմագիտական «Նեմեսիս գործողությունը» գիրքը (Operation Nemesis, (2015):
Բոգոսյանը մի շարք հեղինակավոր մրցանակների դափնեկիր է, որոնց թվում է Բեռլինի միջազգային կինոփառատոնի «Արծաթե արջ»-ը (շնորհվել է Talk Radio ֆիլմում իր դերակատարման համար[3]): Նա արժանացել է նաև «Դրամա Դեսկ» մրցանակի[4], երեք անգամ՝ «Օբի» մրցանակի։ 2004 թվականին նրան շնորհվել է Գուգենհայմ կրթաթոշակ[5]։ Բացի այդ, Բոգոսյանը երկու անգամ խրախուսական ֆինանսավորում է ստացել արվեստների ամերիկյան ազգային հիմնադրամից (National Endowment for the Arts[6]):
Պողոսյանը ծնվել է ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքում` Էդվինա և Հենրի Պողոսյանների ընտանիքում։ Հայրը հաշվապահ էր, մայրը՝ վարսավիր[7][8]։ Վաղ մանկությունն անց է կացրել Ուոթերթաունում, որի բնակիչների մեջ մեծ թիվ էին կազմում ցեղասպանությունից մազապուրծ փրկված և Ամերիկայում ապաստան գտած հայերը։ Հետագայում ընտանիքով տեղափոխվել են Ուոբուրն, որտեղ Էրիկը հաճախել է Woburn Memorial High School ավագ դպրոցը և դեռ դպրոցական տարիներին հրապուրվել թատրոնով։ Չիկագոյի համալսարանում սովորելուց և Օբեռլինի քոլեջն ավարտելուց[9] հետո Բոգոսյանը մեկնել է Նյու Յորք՝ թատրոնում սկսելու իր դերասանական կարիերան։ 1980 թ. ամուսնացել է նյույորքյան թատրոններից մեկի տնօրեն Ջո Էնն Բունիի հետ։ Ունեն 2 որդի՝ Հարրի և Թրևիս Բոգոսյանները[10]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.