Թաթեր
From Wikipedia, the free encyclopedia
Թաթեր, իրանախոս ազգություն Կովկասում։ Ապրում են Ադրբեջանի մերձկասպյան շրջաններում, Հարավային Դաղստանում, մասամբ՝ Իրանում։ «Թաթ» եզրը, որն առաջին անգամ հիշատակված է օրխոնյան տեքստերում և ապա ավելի ուշ շրջանում 11-րդ դարի թուրք բառարանագիր Մահմուդ Կաշգարիի «Դիվան լուղաթ աթ-Թուրք» բառարանում, ոչ միայն Ադրբեջանում, այլև Իրանի հյուսիսային շրջաններում, արևելքում՝ Խորասան նահանգում, Դաղստանում և Ղրիմում բնակվող իրանական և ոչ իրանական ժողովուրդների անվանումն է[1]։
Թաթեր | ||||||
---|---|---|---|---|---|---|
Ընդհանուր քանակ | ||||||
ավելի քան 30 000 |
||||||
Բնակեցում | ||||||
| ||||||
Լեզու(ներ) | ||||||
Թաթերեն | ||||||
Հավատք(ներ) | ||||||
Շիա իսլամ | ||||||
Բարեկամական էթնիկ խմբեր | ||||||
Թալիշներ, Պարսիկներ, Հայ-թաթեր, Լեռնական հրեաներ |
Մայրենի լեզուն թաթերենն է։ Պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքի հնդիրանական ճյուղի հարավարևմտյան իրանական խմբին։ Խոսողների թիվը 2009 թվականի տվյալներով անցնում է 30 հազարից, որից 25 հազարը բնակվում են Ադրբեջանում։ Թաթերենն ունի 5 ձայնավոր, 3 իջնող երկբարբառ, 26 բաղաձայնական տարր։
Ադրբեջանում ապրող թաթերը խոսում են ոչ միայն թաթերեն, այլև ադրբեջաներեն։ Թաթերը շիա մուսուլմաններ են։ Հայ առաքելական դավանանքի քրիստոնյաները, ովքեր թաթախոս հայեր են, ապրում էին Ադրբեջանի Քիլվար և Մադրասա գյուղերում։