From Wikipedia, the free encyclopedia
Թոմաս Ադես ( նաև Ադես անգլ.՝ Thomas Adès, մարտի 1, 1971[1][2][3][…], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[4]), բրիտանացի կոմպոզիտոր, դաշնակահար, դիրիժոր։
Թոմաս Ադես | |
---|---|
Բնօրինակ անուն | անգլ.՝ Thomas Adès |
Ծնվել է | մարտի 1, 1971[1][2][3][…] (53 տարեկան) Լոնդոն, Միացյալ Թագավորություն[4] |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Ժանրեր | օպերա |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, դաշնակահար, դիրիժոր և երաժշտության ուսուցիչ |
Գործիքներ | դաշնամուր |
Աշխատավայր | Երաժշտության թագավորական ակադեմիա |
Լեյբլ | Գերմանական գրամոֆոն և EMI |
Կրթություն | Գիլդհոլի երաժշտության և թատրոնի դպրոց[5], Թագավորական քոլեջ, Քեմբրիջ[5], Համալսարանի քոլեջի դպրոց[5] և Սուրբ Ջոնի քոլեջ[5] |
Պարգևներ | |
Կայք | thomasades.com |
Thomas Adès Վիքիպահեստում |
Սովորել է Գիլդհոլի երաժշտության և թատրոնի դպրոցում Փոլ Բերկովիցայի (անգլ.՝ Paul Berkowitz, դաշնամուր) և Ռոբերտ Սեքստոնի (կոմպոզիցիա) մոտ, ապա ավարտել է Քեմբրիջի արքայական քոլեջը (1992, գերազանց), որտեղ սովորել է Ալեքսանդր Գյորի և Ռոբինա Հոլլոուեյի մոտ։
1993֊1995 թվականներին եղել է Հալլե նվագախմբի կոմպոզիտոր, իսկ 1998֊2000 թվականներին՝ Բիրմինգմի ժամանակակից երաժշտության կամերային նվագախմբի երաժշտական առաջին ղեկավար։ 1999֊2008 թվականներին եղել է Ալդբորոյի փառատոնի գեղարվեստական ղեկավար, 2000 թվականից՝ Օխայում անցկացվող կալիֆորնիական երաժշտական ամենամյա փառատոնի կոմպոզիտոր։
Եղել է Թագավորական երաժշտական ակադեմիայի (Լոնդոն) կոմպոզիցիայի պրոֆեսոր։
Եղել է դիրիժոր ինչպես իր սեփական, այնպես էլ այլ կոմպոզիտորների ստեղծագործությունների ժամանակ[8]։ Հանդես է եկել BBC֊ի նվագախմբի, Նյու Յորքի ֆիլհարմոնիկ նվագախմբի, «Լոնդոնի Սիմֆոնիետա» կամերային նվագախմբի և բազմաթիվ հայտնի նվագախմբերի հետ։
Նաև հանդես է գալիս որպես դաշնակահար, իսկ սոլո սկավառակը թողարկվել է EMI ստուդիայի կողմից։
Ադոսը ամուսնացած է իսրայելացի վիդեոդիզայներ և ռեժիսոր Թալ Ռոզների հետ (ծն. 1978) 2006 թվականին քաղաքացիական ամուսնություն է գրանցել[9]։
1990 թվականին թողարկել է «Էլիոթյան հինգ լանդշաֆտ» առաջին ստեղծագործությունը գրված սոպրանոյի և դաշնամուրի համար։
Նրա օպերաները բեմադրվել են բազմաթիվ օպերային թատրոններում, այդ թվում նաև Մետրոպոլիտեն օպերայում[8] ։ 2007 թվականին Ադեսի ստեղծագործությունները ներկայացվել են Լոնդոնի Բարբիկան կենտրոնում, Հելսինկի փառատոնի ընթացքում և ֆրանսիական ռադիոյում։
Թոմաս Ադեսի ելույթների և ստեղծագործությունների ձայնագրությունները կատարել են Warner Classics[12], EMI Classics, Avie Records և այլ ընկերությունները[13]։
Ըստ երաժշտական քննադատ Բ. Ֆիլանովսկու՝ Ադեսը պատկանում է «ժամանակակից այն հազվադեպ հրաշամանուկ-կոմպոզիտորների թվին, ովքեր մեծանալով դարձել են լուրջ մասնագետներ», քանի որ «արդեն 18 տարեկանում հասցրել էին գրել հիանալի ստեղծագործություններ՝ շարունակելով փոխվել և զարգանալ»[14]։
Բրիտանական բեմի հրաշամանուկի իր կարգավիճակը նա զարգացրեց՝ դառնալով ժամանակակից դասական երաժշտության ամենահեղինակավոր կերպարներից մեկը։ - (The New Yorker Magazine)[15] |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.