From Wikipedia, the free encyclopedia
Թոմաս Հարտ Բենտոն (անգլ.՝ Thomas Hart Benton; ապրիլի 15, 1889[1][2][3][…], Neosho, Միսսուրի, ԱՄՆ[4] - հունվարի 19, 1975[4][5][6][…], Կանզաս Սիթի, Միսսուրի, ԱՄՆ[4]), ամերիկացի նկարիչ։ Ջոն Ստյուարտ Քերրիր և Գրանդ Վուդի հետ մեկտեղ ամերիկյան ռիջիոնալիզմի և մուրալիզմի գլխավոր ներկայացուցիչներից մեկը։
Թոմաս Հարտ Բենտոն անգլ.՝ Thomas Hart Benton | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 15, 1889[1][2][3][…] |
Ծննդավայր | Neosho, Միսսուրի, ԱՄՆ[4] |
Վախճանվել է | հունվարի 19, 1975[4][5][6][…] (85 տարեկան) |
Մահվան վայր | Կանզաս Սիթի, Միսսուրի, ԱՄՆ[4] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Չիկագոյի արվեստի ինստիտուտի դպրոց, Ժյուլիանի ակադեմիա, Կանզասի արվեստի ինստիտուտ, Western Military Academy? և Կորկորանի արվեստի և դիզայնի քոլեջ |
Մասնագիտություն | նկարիչ, համալսարանի դասախոս, գծանկարիչ, muralist, կոմիքսների հեղինակ, վիմագրող, գծանկարիչ, ուսուցիչ, նկարազարդող, նկարիչ-փորագրող, քանդակագործ, դիզայներ և գծագրող |
Ոճ | Regionalism?[7] |
Ժանր | կենցաղային ժանր[7] և social-artistic project?[7] |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ուշագրավ աշխատանքներ | America Today? |
Ուսուցիչ | Ժան Պոլ Լորան |
Աշակերտներ | Kenneth Riley? |
Պարգևներ | |
Անդամակցություն | Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա |
Հայր | Maecenas Eason Benton? |
Ամուսին | Rita Piacenza Benton? |
Thomas Hart Benton Վիքիպահեստում |
Թոմաս Բենտոնը ծնվել է ԱՄՆ ներկայացուցիչների պալատի պատգամավորի և փաստաբանի հարուստ ընտանիքում, պապը (նույնպես՝ Թոմաս Հարտ Բենտոն) եղել է ԱՄՆ սենատոր։ Ապագա նկարչի մանկությունն անցել է ինչպես Միսսուրիում, այնպես էլ երկրի մայրաքաղաք Վաշինգտոնում։
Բենտոնը ընտրել է նկարչությունը հակառակ հոր ծրագրերին, որը ցանկացել է, որ որդին ունենա քաղաքական կարիերա։ Մայրն աջակցել է որդուն թե՛ ֆինանսապես, և թե՛ բարոյապես, որպեսզի Թոմասը կարողանա արվեստով զբաղվել։ Արդեն պատանի հասակում համագործակցել է «Joplin American (Միսսուրի)» թերթի հետ՝ թերթի համար ծաղրանկարներ և կոմիքսներ նկարելով։ 1907 թվականին Բոնտոննն ընդունվում է Չիկագոյի արվեստի ինստիտուտ, իսկ 1909 թվականին մեկնում Փարիզ, որտեղ սովորում է Ժյուլիանի ակադեմիայում։ Փարիզում Բենտոնը ծանոթանում է ամերիկացի և մեքսիկացի որոշ նկարիչների հետ, որոնց թվում էին Դիեգո Ռիվերան և նկարչությունում սինխրոնիզմի ներկայացուցիչ՝ Ստենտոն Մաքդոնալդ-Ռայթը։ Ռայթի ազդեցությամբ Բենտոնի ստեղծագործություններում զգացվում են նաև սինխրոմիզմի տարրեր։
Արտաքին պատկերներ | |
---|---|
Пример защитного камуфляжа корабля S.S. Alban работы Томаса Бентона | |
1912 թվականին Բենտոնը Եվրոպայում ուսումն ավարտելուց հետո վերադարձել է Նյու Յորք։
Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ծառայել է Միացյալ Նահանգների ռազմածովային նավատորմում և ուղարկվել Նորֆոլկ (Վիրջինիա նահանգ)։ Այնտեղ զբաղվել է ամերիկյան նավերի համար պաշտպանողական կոմուլյաժներ ստեղծելով։
Պատերազմի ավարտից հետո դասավանդել է Նյու Յորքի ուսանող նկարիչների լիգա դպրոցում։ 1920-ական թվականների վերջին և 1930-ական թվականների սկզբին նրա աշակերտների թվում է եղել Ջեքսոն Պոլլոքը։
1922 թվականի ամուսնացել է իտալացի ներգաղթյալ Ռիտա Պյաչենցուի հետ, որի հետ ապրել է գրեթե 53 տարի։ Ռիտան մահացել է ամուսնու մահից երկուսուկես ամիս անց։
1933 թվականին Չիկագոյում «Զարգացման դարաշրջան» ցուցահանդեսի համար նրան հանձնարարվել է ստեղծել որմնանկարներ, որոնք կներկայացնեին Ինդիանա նահանգում։ Սակայն Բենտոնի աշխատանքը առաջացրել է մի շարք հարցեր։ Բենտոնը պատկրել էր ոչ միայն պետության սովորական կամ հայտնի մարդկանց, այլև Կու-կլուքս-կլանի ներկայացուցիչներին։
1934 թվականի դեկտեմբերի 24-ին Բենտոնը պատկերվել է «Time» ամսագրի առաջին գունային շապիկներից մեկի վրա։ Հրապարակվում է հոդված, որտեղ Գրանթ Վուդիի և Ջոն Սթյուարտ Քարիի հետ, ներկայացվում են, ինչպես ամերիկյան արվեստի նոր հերոսներ, իսկ ռեգիոնալիզմը նկարագրվում է որպես գեղարվեստական նշանակալի շարժում։
1935 թվականին Բենտոնին հանձնարարվել է ստեղծել մի շարք որմնանկարներ Միսսուրիի կապիտոլիումի համար Ջեֆերսոն Սիթիում։ «Միսսուրիի Սոցիալական պատմություն» կոչվող որմնանկարներն իրենցից ներկայացնում են 13 վահանակներ՝ Միսսուրիի նահանգի հիմնադրման և պատմության տեսարաններով։ Բնակություն է հաստատել Կանզաս Սիթիում, զբաղեցնելով ուսուցչի պաշտոնը արվեստի ինստիտուտում։
80-ականների վերջին Քեն Բըրնսը Թոմաս Բենտոնի մասին վավերագրական ֆիլմ է նկարահանել։
Թոմաս Բենթոնն իր կտավներում պատկերել է տեսարաններ հասարակ ամերիկացիների առօրյա կյանքից, հաճախ իր հարազատ Միջին Արևմուտքից։ Հատկապես պայծառ գույներով է պատկերել գյուղական կյանքի նկարները, որոնք պատկերում են նախաինդուստրիալ դարաշրջանի առօրյան։ Նրա գործերը հաճախ արտացոլում են փոքր քաղաքի կյանքի մելամաղձությունը, հուսահատությունն ու գեղեցկությունը։ 1930-ական թվականների վերջին նա ստեղծել է իր ամենահայտնի աշխատանքներից մի քանիսը, այդ թվում՝ այլաբանական մերկ Պերսեֆոնին։ Պատկերազարդել է Մարկ Տվենի և Ջոն Ստայնբեքի վեպերը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.