Թոր։ Ռագնարյոկ
From Wikipedia, the free encyclopedia
«Թոր։ Ռագնարյոկ» (անգլ.՝ Thor: Ragnarok), ամերիկյան ֆիլմ սուպերհերոսների մասին, որը ցուցադրվելու է 2017 թվականի ընթացքում, ստեղծվել է Marvel Comics, Marvel Studios և Walt Disney Studios Motion Pictures ընկերությունների համանուն կոմիքսի հիման վրա։ Ֆիլմը 2011 թվականին նկարահանված «Թոր» և 2013 թվականին նկարահանված «Թոր 2։ Մռայլ աշխարհը» ֆիլմերի շարունակությունն է և Marvel կինեմատոգրաֆիայի տասնյոթերորդ կինոնկարը։ ֆիլմի ռեժիսորը Տայկա Վայտիտին է, իսկ սցենարիստը` Էրիկ Փիրսոնը։ Գլխավոր դերերում` Քրիս Հեմսվորթ, Թոմ Հիդելսթոն, Քեյթ Բլանշետ, Իդրիս Էլբա, Ջեֆ Գոլդբլում, Թեսսա Թոմփսոն, Քարլ Ուրբան, Մարկ Ռուֆալո, Էնթոնի Հոփքինս։ Այս ֆիլմում Թորը մահացու մենամարտի ժամանակ պետք է հաղթի Հալքին, որպեսզի Ասգարդ աշխարհը փրկի Հելլիից և Ռագնարյոկի գալիք իրադարձություններից։
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Ֆիլմը հաստատվել է 2014 թվականի հունվարին, իսկ հոկտեմբերին հայտարարվում է ֆիլմի երրորդ մասի անունը։ Հայտնի է դառնում նաև այն փաստը, որ ֆիլմում մասնակցություն պիտի ունենան Հեմսվորթը ու Հիդելսթոնը։ Հաջորդ տարվա հոկտեմբերին` այն բանից հետո, երբ Ալան Թեյլորը որոշեց չվերադառնալ, իսկ Ռուֆալոն միացավ դերասանական անձնակազմին, որպեսզի խաղա Հալքի դերը` որպես ռեժիսոր ֆիլմի նկարահանումներին է միացավ Տայկա Վայտիտին։ Ֆիլմի դերասանական կազմի մասին ավելի մանրամասն տեղեկությունները հայատարարվեցին հաջորդ տարվա մայիս ամսին։ Նկարահանումները սկսվել են 2016 թվականի հուլիսին Ավստրալիայի Քվինսլենդ նահանգում և Սիդնեյ քաղաքում և ավարտվել են 2016 թվականի հոկտեմբերին։
Ֆիլմը ԱՄՆ-ում մեծ էկրան կբարձրանա 2017 թվականի նոյեմբերի 3-ին, իսկ Ռուսաստանում` նոյեմբերի 2-ին, 3D և IMAX 3D ֆորմատներով։