«Թոր։ Մռայլ աշխարհը» (անգլ.՝ Thor: The Dark World), գեղարվեստական ֆիլմ՝ հիմնված Marvel Comics-ի համանուն կոմիքսների գրքի վրա։ Համարվում է «Թոր» ֆիլմի սիկվելը և Marvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերքի ութերորդ ֆիլմը։ Ֆիլմը նկարահանել է ռեժիսոր Դոն Փեյնը, սցենարի հեղինակներն են Քրիստոֆեր Յոսթը, Քրիստոֆեր Մարկուսը և Սթիվեն Մաքֆիլին։ Գլխավոր դերերում նկարահվել են Քրիս Հեմսվորթը, Նատալի Փորտմանը, Թոմ Հիդլսթոնը, Ստելան Սքարսգարդ, Իդրիս Էլբան, Քրիստոֆեր Էքլսթոնը, Ադելավե Աինուոյե-Ագդաբաջեն, Քեթ Դեննինգսը, Ռեյ Սթիվենսոնը, Զաքարի Լիվայը, Տադանոբու Ասանոն, Ջեյմի Ալեքսանդրը, Ռենե Ռուսոն և Էնթոնի Հոփքինսը։
Արագ փաստեր Թոր։ Մռայլ աշխարհըանգլ.՝ Thor: The Dark World, Երկիր ...
Թոր։ Մռայլ աշխարհը անգլ.՝ Thor: The Dark World |
---|
Թատրոնային թողարկման պաստառ |
Երկիր | ԱՄՆ |
---|
Ժանր | մարտաֆիլմ[1][2][3][…], ֆենթեզի ֆիլմ[2][1][3][…], ֆանտաստիկ ֆիլմ, ֆիլմ սուպերհերոսների մասին և արկածային ֆիլմ |
---|
Հիմք | Թոր |
---|
Թվական | նոյեմբերի 8, 2013[3][4], հոկտեմբերի 31, 2013[5][6], հոկտեմբերի 31, 2013[7] և նոյեմբերի 14, 2013[8] |
---|
Լեզու | անգլերեն |
---|
Ռեժիսոր | Ալան Թեյլոր[2][9][10][…] |
---|
Պրոդյուսեր | Քևին Ֆայգի |
---|
Սցենարի հեղինակ | Քրիստոֆեր Յոսթ[11], Քրիստոֆեր Մարկուս[11], Սթիվեն ՄաքՖիլի[11], Դոն Փեյն[12] և Ռոբերտ Ռոդեթ[12] |
---|
Դերակատարներ | Քեթ Դենինգս[2][3][11][…], Քրիս Հեմսվորթ[2][3][9][…], Նատալի Փորտման[2][3][9][…], Թոմ Հիդելսթոն[2][3][9][…], Ստելլան Սկարսգորդ[2][3][9][…], Իդրիս Էլբա[2][3][11][…], Քրիստոֆեր Էքլստոն[2][3][11][…], Ադեուալե Ակինուոյե-Ագբաջե[2][3][11][…], Ռեյ Սթիվենսոն[2][3][11][…], Զաքարի Լևի[2][11][13][…], Տադանոբու Ասանո[2][13], Ջեյմի Ալեքսանդր[2][11][13][…], Ռենե Ռուսսո[2][11][13][…], Էնթոնի Հոփքինս[2][3][11][…], Քլայվ Ռասել[2][13], Քրիս Օ’Դաուդ[2][11][13][…], Էլիս Մաուդ Քրիգե[2][13], Բենիսիո դել Տորո[2][11][13][…], Բրեթ Թաքեր[13], Քրիս Էվանս[13], Օֆելյա Լովիբոնդ[13], Ռիչարդ Բրեյք[13], Սթեն Լի[13][14], Թոնի Քարրան[2][13], Թալուլա Ռայլի[12][13], Ռիչարդ Ուիթեն[12], Ջոնաթան Հովարդ[15], Ռամոն Մորգան[15], Օբադա Ալասադի[15], Imaan Chentouf?[15], Քլեր Բրաուն[15], Հենրի Քալքութ[15], Ավա Քեյթոն[15], Էբբի ՄակՔեն[15], Թոմաս Առնոլդ[15], Սեմ Սուեյնսբերի[15], Քոնոր Դոնահի[15], Ռոյս Փիրեսոն[15], Անաբել Նորբերի[15], Սոֆի Քոսոն[15], Ջասթին Էդվարդս[15], Գրաֆադ Գլին[15], Սթիվ Սքոթ[15] և Ռիչարդ Ուորթոն[15] |
---|
Օպերատոր | Քրամեր Մորգենթաու |
---|
Երաժշտություն | Բրայան Թայլեր |
---|
Մոնտաժ | Դեն Լիբենթալ և Ուայաթ Սմիթ |
---|
Պատմվածքի վայր | Լոնդոն և Ասգարդ |
---|
Նկարահանման վայր | Իսլանդիա, Լոնդոն և Սըրրի |
---|
Կինոընկերություն | Marvel Studios |
---|
Տևողություն | 112 րոպե[16] |
---|
Բյուջե | 170 000 000 $ |
---|
Շահույթ | 644 783 140 $ և 206 362 140 $[17] |
---|
Պաշտոնական կայքէջ |
Thor: The Dark World Վիքիպահեստում |
Փակել
«Թոր։ Մռայլ աշխարհ» ֆիլմի արտադրությունն սկսել է 2011 թվականի ապրիլին, երբ պրոդյուսեր Քևին Ֆեյջը հայտարարեց «Վրիժառուները» քրոսովորի սիկվելի մասին։ 2011 թվականի հուլիսին Քեննեթ Բրանան՝ «Թոր»-ի ռեժիսորը, լքեց նախագիծը։ Բրայան Կիրկը և Փեթի Ջենքինսը սկսեցին նկարահանել ֆիլմը, իսկ 2012 թվականի հունվարին ստեղծագործական խմբին միացավ Թեյլորը։ 2012 թվականի օգոստոսին լրացվեց երկրորդական դերասանական կազմը, որում կային Էքլսթոունը, Դենինգսը և Ակինուոյե-Ագդաբաջեն։ Հիմնական նկարահանումները սկսեցին 2012 թվականի սեպտեմբերին Սուրեյում (Անգլիա), որից հետո շարունակվեցին Իսլանդիայում և Լոնդոն և տևեցին մինչև 2012 թվականի դեկտեմբեր։ Իր ետարտադրական փուլում «Թոր։ Մռայլ աշխարհը» փոխակերպվեց 3D ֆիլմի։
Կինոնկարի պրեմիերան տեղի է ունեցել 2013 թվականի հոկտեմբերի 22-ին Օդեոնի Լեսեստեր հրապարակում։ Համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2013 թվականի հոկտեմբերի 30-ին, իսկ Միացյալ Նահանգներում՝ 2013 թվականի նոյեմբերի 8-ին։ Ֆիլմն ստացավ խառը գնահատականներ[18][19], սակայն ունեցավ համաշխարհային կոմերցիոն հաջողություն. ողջ շահույթը կազմել է մոտ 644 միլիոն դոլար։ Երրորդ՝ «Թոր։ Ռագնարյոկ» ֆիլմի պրեմիերան նախատեսվում է 2017 թվականի նոյեմբերի 3-ին։