ֆրանսիացի նկարիչ From Wikipedia, the free encyclopedia
Ժան-Բատիստ Իզաբե (ֆր.՝ Jean-Baptiste Isabey , ապրիլի 11, 1767[1][2][3][…], Նանսի[1] - ապրիլի 18, 1855[4][1][3][…], Փարիզ, Ֆրանսիա[4]), ֆրանսիացի նկարիչ։
Ժան-Բատիստ Իզաբե ֆր.՝ Jean-Baptiste Isabey | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 11, 1767[1][2][3][…] |
Ծննդավայր | Նանսի[1] |
Վախճանվել է | ապրիլի 18, 1855[4][1][3][…] (88 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ, Ֆրանսիա[4] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | նկարիչ, գծանկարիչ, վիմագրող և ծաղրանկարիչ |
Ժանր | դիմապատկեր |
Թեմաներ | դիմանկարային մանրանկարչություն[4] |
Ուշագրավ աշխատանքներ | Մայրը երկու երեխաների հետ և Bonaparte at Malmaison? |
Ուսուցիչ | Ժան Ժիրարդե, Ժան-Բատիստ Կլոդո, Ֆրանսուա Դյումոն և Ժակ Լուի Դավիդ |
Աշակերտներ | Առնոլդ Ուոլիք, Jean-Claude Rumeau?, Édouard Liénard? և Վիլհելմ Ունգեր |
Պարգևներ | |
Պաշտոն | պալատական նկարիչ |
Զավակներ | Էժեն Իզաբե[5] |
Jean-Baptiste Isabey Վիքիպահեստում |
Ժան-Բատիստ Իզաբեն ծնվել է 1767 թվականին Նանսիում։ Տասնինը տարեկանում դասեր է առել Ֆրանսուա Դյումոնից, ով Մարի Անտուանետի նկարիչներից էր, այնուհետև՝ Ժակ Լուի Դավիդից։ Վերսալի պալատում աշխատել է Անգուլեմի և Ներիի դքսերի դիմանկարների վրա։ Եղել է Նապոլեոն I-ի պալատական նկարիչը, որին հաճախ ուղեկցել է տարբեր վայրեր՝ կայսրին տարբեր տեսարաններում պատկերելու համար, այդ թվում՝ ռազմական։ Նապոլեոնի տապալումից հետո Իզաբեն աշխատել է Բուրբոնների պալատում, նրանց պատկերում էր կտավների վրա։
Իզաբեի մանրանկարները համարվում են գեղանկարչության այս ուղղության լավագույն աշխատանքներից։ 1805 թվականին իր նկարներից ստեղծում է էստամպների շարք։ Զբաղվել է նաև ճենապակու նկարչությամբ և լիտոգրաֆիայով։ Վիեննայի համագումարի ժամանակ նկարչի համար կեցվածք են ընդունել եվրոպական քաղաքականության բազմաթիվ հեղինակավոր գործիչներ։ Այդ ժամանակ Իզաբեն հանդես է եկել որպես դիմանկարիչ, մասնավորապես՝ դիմանկարային մանրանկարիչ և Վիեննայում ստեղծել է ռուսական արիստոկրատիայի բազմաթիվ ներկայացուցիչների դիմանկարներ։
Ժան-Բատիստ Իզաբեի որդին՝ Էժեն Իզաբեն, նույնպես հայտնի նկարիչ է եղել։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.