Ժան դը Լաֆոնտեն
From Wikipedia, the free encyclopedia
Ժան դը Լա Ֆոնտեն (ֆր.՝ Jean de La Fontaine, հուլիսի 8, 1621(1621-07-08)[1][2][3][…], Շատո Տյերի, Ֆրանսիայի թագավորություն[4] - ապրիլի 13, 1695(1695-04-13)[5][2][3][…], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[4]), ֆրանսիացի հռչակավոր առակագիր, բանաստեղծ։ Նա 17-րդ դարի ամենաընթերցված բանաստեղծն էր[փա՞ստ]: Առաջին հերթին հայտնի էր իր առակներով, որոնք ողջ Եվրոպայի առակագիրների համար օրինակ հանդիսացան, իսկ Ֆրանսիայում նոր տարբերակների և բարբառային առակագրության սկիզբ դրեցին։ Ըստ Ֆլոբերի, մինչև Վիկտոր Հյուգոն, նա միակ բանաստեղծն էր, որ հասկանում էր և տիրապետում ֆրանսերեն լեզվի հյուսվածքին։
Արագ փաստեր Ժան դը Լաֆոնտենֆր.՝ Jean de La Fontaine, Ծնվել է ...
Ժան դը Լաֆոնտեն ֆր.՝ Jean de La Fontaine | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 8, 1621(1621-07-08)[1][2][3][…] |
Ծննդավայր | Շատո Տյերի, Ֆրանսիայի թագավորություն[4] |
Վախճանվել է | ապրիլի 13, 1695(1695-04-13)[5][2][3][…] (73 տարեկան) |
Վախճանի վայր | Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[4] |
Գերեզման | Պեր Լաշեզ |
Մասնագիտություն | առակագիր, բանաստեղծ, փաստաբան, մանկագիր, գրող և դրամատուրգ |
Լեզու | ֆրանսերեն |
Քաղաքացիություն | Ֆրանսիա[6] |
Կրթություն | College of Juilly? |
Ժանրեր | առակ և պատմազրույց |
Անդամակցություն | Ֆրանսիական ակադեմիա[7] |
Ամուսին | Marie Héricart? |
Ժան դը Լաֆոնտեն Վիքիքաղվածքում | |
Jean de La Fontaine Վիքիպահեստում |
Փակել
Լաֆոնտենի առակների 1644 թվականին հրատարակված ժողովածուն եկեղեցին 1703 թվականին ներառել է արգելված գրքերի ցանկում[8][9] (արգելքը գործել է մինչև 1948 թվականը)։