From Wikipedia, the free encyclopedia
Ժոզե դը Սոզա Սարամագո (կամ՝ Սարամագու, պորտ.՝ José de Sousa Saramago, նոյեմբերի 16, 1922[2][3][4][…], Ազինյագա, Golegã[1] - հունիսի 18, 2010[5][2][3][…], Լանսարոտե, Լաս Պալմաս, Կանարյան կղզիներ, Իսպանիա[1]), պորտուգալացի գրող, թարգմանիչ, հասարակական գործիչ։ 1998 թ. Գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր։ Համարվում է 20-րդ դարավերջի և 21-րդ դարասկզբի ամենահեղինակավոր գրողներից մեկը։
Ծննդյան անուն | պորտ.՝ José de Sousa Saramago[1] |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 16, 1922[2][3][4][…] |
Ծննդավայր | Ազինյագա, Golegã[1] |
Վախճանվել է | հունիսի 18, 2010[5][2][3][…] (87 տարեկան) |
Վախճանի վայր | Լանսարոտե, Լաս Պալմաս, Կանարյան կղզիներ, Իսպանիա[1] |
Մասնագիտություն | լրագրող, դրամատուրգ, թարգմանիչ, վիպասան, բանաստեղծ, ժամանակագիր, ակնարկագիր, օրագրի հեղինակ, գրական քննադատ, գրող, սցենարիստ, դրամատուրգ և հեղափոխական |
Լեզու | պորտուգալերեն |
Քաղաքացիություն | Պորտուգալիա |
Ժանրեր | վեպ և magic realist fiction? |
Գրական ուղղություններ | magic realism? |
Ուշագրավ աշխատանքներ | Ավետարան ըստ Հիսուսի, Կուրությունը, Լուսավորում, Կայեն, Մահվան խանգարումներ[6] և The Elephant's Journey?[7] |
Պարգևներ | |
Ամուսին | Իլդա Ռեյս[19], Isabel da Nóbrega?[8] և Պիլար դիլ Ռիո[19] |
Զավակներ | Violante Saramago Matos? |
Կայք | josesaramago.org |
José Saramago Վիքիպահեստում |
Ժոզե դը Սոզան ծնվել է 1922 թ. նոյեմբերի 16-ին Պորտուգալիայի Ռիբատեժու նահանգի Ազինյագա գյուղում։ Նրա ծնողներն աղքատ գյուղացիներ էին։ 1924 թ. ծնողների հետ տեղափոխվում է Լիսաբոն։ Ընտանիքի չունեվորության պատճառով անգամ չի կարողանում ամբողջացնել միջնակարգ կրթությունը։ Սամարագոն սկսել է աշխատել վաղ տարիքից՝ փոխելով մի շարք աշխատանքներ։ Ջանասիրաբար զբաղվել է ինքնակրթությամբ՝ ուսումնասիրել օտար լեզուներ, ընթերցել համաշխարհային գրականության և փիլիսոփայության կոթողային գործերը։ 22 տարեկան հասակում Սամարագոն ամուսնանում է պորտուգալացի նկարչուհի Իլդե Ռեյշի հետ։ 1969 թ. նա անդամակցում է Պորտուգալական կոմունիստական կուսակցությանը, որն այդ ժամանակ գործում էր ընդհատակում։ Մեխակների հեղափոխությունից հետո՝ 1974 - 1975 թթ. աշխատել է «Diário de Lisboa» թերթում, իսկ 1975 թ. դառնում է «Diário de Notícias» թերթի փոխխմբագիր։ 1976 թ. Սարամագոյի թղթակցի կարիերան ընդհատվում է. նրան ազատում են վերոնշյալ թերթի փոխխմբագրի պաշտոնից։ Դրանից հետո նա որոշում է ամբողջովին նվիրվել գրականությանը։ 1970-ականների վերջերին Սարամագոն բաժանվում է կնոջից և 1980 թ. ամուսնանում է երկրորդ անգամ՝ իսպանացի թղթակցուհի Պիլար դել Ռիոյի հետ։
Սարամագոն իր առաջին գիրքը՝ «Մեղքի հողը» (Terra do Pecado) վերնագրով լույս է ընծայել դեռևս 1947 թ. դրանից հետո մինչև 1966 թ. ոչինչ չի հրատարակել։ 1977 թ. նա հրատարակում է «Դասագիրք գեղանկարչության և գեղագրության» (Manual de Pintura e Caligrafia) վեպը, որը Սամարագո գրողի առաջին լուրջ գործն էր։ Սամարագոյի ստեղծագործություններն ընդունված է դասել Մոգական ռեալիզմի շարքին, սակայն նրա ստեղծագործություններում ի տարբերություն տվյալ ուղղության մյուս գրողների, գլխավոր տեղ է հատկացվում սոցիալական խնդիրների լուսաբանմանը։ Գրողի ստեղծագործությունների բովանդակային դաշտն շատ լայն է. նա անդրադառնում է առօրյա հարցերից մինչև կրոնական խնդիրներ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.