Ժորժ-Լուի Լեկլերկ դը Բյուֆոն
ֆրանսիացի գրող / From Wikipedia, the free encyclopedia
Ժորժ-Լուի Լեկլերկ, կոմս դը Բյուֆոն (ֆր.՝ Georges-Louis Leclerc, Comte de Buffon. ֆրանսերեն: ) կամ պարզապես Բյուֆոն, սեպտեմբերի 7, 1707(1707-09-07)[1][2][3][…], Մոնբար, Բուրգունդիա, Ֆրանսիայի թագավորություն[4] - ապրիլի 15, 1788(1788-04-15)[4][5][6], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[6]), 18-րդ դարի ֆրանսիացի բնագետ, կենսաբան, մաթեմատիկոս, փորձարար, գրող։ Անդամակցել է Փարիզի գիտությունների ակադեմիային (1733, adjoint mécanicien)[11], ֆրանսիական ակադեմիային (1753)[12][13], Լոնդոնի Թագավորական ընկերությանը (1740)[14], ընտրվել է նաև Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի (1776), արվեստների ու գիտությունների ամերիկյան ակադեմիայի արտասահմանյան պատվավոր անդամ (1782)[15][16], ամերիկյան փիլիսոփայական ընկերության անդամ (1768)[17]։ Պաշտոնավարել է որպես թագավորական պարտեզի (բուսաբանական այգու - Jardin du Roi, ներկայումս անվանվում է Jardin des Plantes) տնօրեն (intendant): Առաջ է քաշել և զարգացրել բուսական ու կենդանական աշխարհների միասնականության գաղափարը։ Ստեղծել է կենսաբանությանը վերաբերող ճշմարտապես գիտական և փիլիսոփայական «Բնութենական պատմություն» («Histoire naturelle, générale et particulière», 1749—1788, 36 հատորով) աշխատությունը, որն այդ տեսակետից առաջինն էր եվրոպական գիտության պատմության մեջ և ընդգրկում էր այն ժամանակներում հայտնի կաթնասունների ու թռչունների բոլոր տեսակների գիտական նկարագրությունը։ Այդ աշխատության առաջին երեք հատորների լույսընծայումը կարևոր ուղենիշ է դարձել ինչպես XVIII դարի ինտելեկտուալ պատմության, այնպես էլ գրահրատարակության պատմության մեջ[18]։ Բյուֆոնի կենդանության օրոք հրատարակված 36 հատորներին հետմահու երկու տասնամյակների ընթացքում գումարվել են լրացուցիչ հատորներ, որոնք տպագրության են պատրաստվել նրա թողած նշումների, գրառումների հիման վրա[19]։ Ուսումնասիրողներից շատերի կարծիքով Բյուֆոնին կարելի է համարել 18-րդ դարի երկրորդ կեսի բնութենական պատմության հայր (Buffon was the father of all thought in natural history in the second half of the 18th century".[20]): Նա եղել է էկոլոգական հաջորդականության գաղափարը պաշտպանող առաջին բնագետներից մեկը, թեև հետագայում Փարիզի համալսարանի աստվածաբանական կոմիտեի գործադրած ճնշումներին տեղի տալով՝ ետ է կանգնել երկրաբանական պատմության և կենդանիների էվոլյուցիայի իր տեսություններից, քանի որ դրանք հակասում էին արարման աստվածաշնչյան պատումին[21][22]։
Բյոֆոնի գիտական ժաանգությունը զգալի ազդեցություն է գործել բնագետների և հատկապես կենսաբանների հետագա սերունդների, այդ թվում՝ ականավոր գիտնականներ Ժան-Բատիստ Լամարկի, Ժորժ Կյուվիեի, Չարլզ Դարվինի վրա։