Իբն Տուֆեյլ
From Wikipedia, the free encyclopedia
Աբու Բաքր Մուհամմադ Աբդուլ Մալիք իբն Տուֆեյլ (արաբ. ابو بكر محمد ابن عبد الملك ابن طفيل, 1110[1][2][3][…], Գուադիս, ալ-Անդալուս[4], Պուրչենա, Ալմերիա, Անդալուզիա, Իսպանիա և Տիխոլա, Ալմերիա, Անդալուզիա, Իսպանիա - 1185[5][6][7], Մարաքեշ, Ալ-Մոհադների պետություն), արևմտաարաբական փիլիսոփա, գիտնական և բժիշկ։
Ծնվել է | 1110[1][2][3][…] Գուադիս, ալ-Անդալուս[4], Պուրչենա, Ալմերիա, Անդալուզիա, Իսպանիա և Տիխոլա, Ալմերիա, Անդալուզիա, Իսպանիա |
---|---|
Մահացել է | 1185[5][6][7] Մարաքեշ, Ալ-Մոհադների պետություն |
Բնակության վայր(եր) | Սևիլյա |
Քաղաքացիություն | Ալ-Մորավիների պետություն և Ալ-Մոհադների պետություն |
Դավանանք | իսլամ |
Մասնագիտություն | փիլիսոփա, բժիշկ, գրող և բանաստեղծ |
Գործունեության ոլորտ | բանաստեղծ, փիլիսոփայություն[8], բժշկություն[8] և literary activity?[8] |
Պաշտոն(ներ) | Վեզիր |
Տիրապետում է լեզուներին | արաբերեն[1][8][3] |
Ուսուցիչ | Abu’l-Hasan? |
Աշակերտներ | Nur ad-Din al-Bitruji? և Իբն Ռուշդ |
Նրա կյանքից մեզ հասել են կցկտուր տեղեկություններ։ Հայտնի է, որ ծնվել է մոտ 1105 թ.-ին, Գրանադայի Վադի-Աշ (Գաուդիս) քաղաքում։ Նրա ուսուցիչն է եղել Իբն Բաջան։ Ըստ երևույթին՝ ստացել է շատ լավ կրթություն, քանի որ համարվում է բնական գիտությունների, փիլիսոփայության, երաժշտության, աստղագիտության, պոեզիայի և սուֆիզմի մեծ գիտակ։ Աշխատել է որպես բժիշկ Գրանադայում և եղել է Տանժերի (Տանջա) էմիրի քարտուղարը։ Ավելի մեծ հասակում հասել է մինչև Ալմոհադների արքունիքում պալատական վեզիրի և խալիֆ Աբու Յակուբ Յուսուֆի բժշկի աստիճանների։ Աբու Յակուբի արքունիքում շփվել է Անդալուսի հեղինակավոր գիտնականներից շատերի հետ, որոնց թվում էր նաև Իբն Ռուշդը։ Եվրոպայում հայտնի է Աբուբացեր անվամբ։