Ալ-Անդալուս
From Wikipedia, the free encyclopedia
Ալ-Անդալուս (արաբ․՝ الأنْدَلُس translit. al-ʼAndalus; արագոներեն՝ al-Andalus; աստուրերեն՝ al-Ándalus; բասկ.՝ al-Andalus; բերբերերեն՝ ⴰⵏⴷⴰⵍⵓⵙ, կատ.՝ al-Àndalus; գալ.՝ al-Andalus; օքս.՝ Al Andalús; պորտ.՝ al-Ândalus; իսպ.՝ al-Ándalus}} (արաբ․՝ الأَنْدَلُس), Իբերական (Պիրենեյան) թերակղզու տարածք, որը միջին դարերում գտնվել է մուսուլմանական տիրապետության տակ։ Ժամանակակից պատմաբաններն այդ եզրույթով նշում են արդի Իսպանիայի և Պորտուգալիայի տարածքներում միջնադարում հիմնված մուսուլմանական պետությունները[1], որոնք իրենց հզորության գագաթնակետին զբաղեցրել են թերակղզու մեծագույն մասը[2], ներկայիս Ֆրանսիայի հարավի մի մասը, Սեպտիմանիան (VIII դարում), շուրջ մեկ հարյուրամյակ էլ (IX–X դարերում) իրենց իշխանությունը տարածել Ֆրաքսինեթից մինչև Ալպերի լեռնանցքները, որոնք Իտալիան կապում էին Արևմտյան Եվրոպայի հետ[3][4][5]։ Ալ-Անդալուս անվանումը վերաբերում է արաբական ու բերբերական այն պետություններին, որոնք 711-ից մինչև 1492 թվականը տարբեր ժամանակներում տիրել են նշյալ տարածքներին, ընդ որում՝ Ռեկոնկիստայի հզորացմանը զուգընթաց՝ սահմաններն անընդհատ փոփոխվել են[6][7][8]։
Վաղ պատմություն | |
---|---|
Նախապատմական Իբերիա | |
Հռոմեական Հիսպանիա | |
Միջնադարյան Իսպանիա | |
Վեստգոթական թագավորություն | |
Աստուրիայի թագավորություն | |
Սվեբական թագավորություն | |
Բյուզանդական Իսպանիա | |
Ալ-Անդալուս | |
Ռեկոնկիստա | |
Իսպանիայի թագավորություն | |
Ընդարձակման ժամանակաշրջան | |
Լուսավորության ժամանակաշրջան | |
Հանրապետություն | |
Հավազդում և Հեղափոխություն | |
Առաջին Հանրապետություն | |
Վերածնունդ | |
Երկրորդ Հանրապետություն | |
Ֆրանկոյի օրոք | |
Քաղաքացիական պատերազմ | |
Իսպանական պետականություն | |
Ժամանակակից | |
Անցում դեմի ժողովրդավարություն | |
Ժամանակակից Իսպանիա | |
Թեմաներ | |
Տնտեսական պատմություն | |
Ռազմական պատմություն | |
Իսպանիայի պորտալ |
Իր հզորության գագաթնակետին ալ-Անդալուսը բաժանված էր հինգ վարչական միավորների՝ էմիրությունների ու խալիֆայությունների, որոնք կոպիտ հաշվարկներով մոտավորապես համընկնում էին ներկայիս հետևյալ տարածաշրջաններին. 1. Անդալուսիա, 2. Պորտուգալիա և Գալիսիա, 3. Կաստիլիա և Լեոն, 4. Նավառա, Արագոն և Կատալոնիա, 5. Օքսիտանիայի Լանգեդոկ-Ռուսիլիոն տարածաշրջանը[9]։
Ալ-Անդալուսի Կորդովայի խալիֆայությունը ժամանակին դարձել է կրթության, գիտության կենտրոն, նրա նույնանուն մայրաքաղաքն էլ վերածվել է Եվրոպայի խոշորագույն բնակավայրի, որն իր մշակույթով ու տնտեսությամբ առաջատարների շարքում էր միջերկրածովյան ավազանում, Եվրոպայում, իսլամական աշխարհում։ Կորդավացի գիտնականները խոշոր նվաճումներ են արձանագրել հատկապես եռանկյունաչափության (Ջաբր իբն Աֆլահ), աստղագիտության (Ազ-Զարքալի), վիրաբուժության (ալ-Զահրավի), դեղագիտության (Իբն Զուհր)[10], ագրոնոմիայի (Իբն Բասալ և Իբն ալ-Ավամ) բնագավառներում։ Ալ-անդալուսը դարձել էր գիտա-կրթական առաջընթացի ապահովման, ինչպես նաև՝ գիտության ու մշակույթի նվաճումների փոխանակման խոշոր կենտրոն եվրոպական ու մերձմիջերկրածովյա երկրների, մուսուլմանական ու քրիստոնեական աշխարհների համար[10]։
Անվանումը երբեմն գործածվում էր որպես թերակղզու բոլոր պետությունների ընդհանուր անուն՝ անկախ նրանց կրոնաքաղաքական պատկանելությունից։