Իտալական թագավորություն
From Wikipedia, the free encyclopedia
Իտալական թագավորություն (իտալ.՝ Regno d'Italia, իտալ.՝ Regno Italico), 1805 թվականի մարտի 17-ին Իտալիայի նախագահ Նապոլեոն I հրամանով ստեղծվեց Իտալիայի թագավորություն։ Նոր ձևավորված Իտալիայի թագավորությունում Նապոլեոնը ստացավ արքայի, իսկ նրա որդեգիր Եվգենի Բոհարնեն՝ փոխարքայի տիտղոսը։ 1805 թվականի մայիսի 26-ին Միլանի եկեղեցում[1] Նապոլեոնը թագադրվեց Լոմբարդիայի Երկաթյա թագով։ Թագավորությունն իր մեջ ներառում էր Լոմբարդիան, Վենետիկը, Մոդենյան հերցոգությունը, Պապական մարզի մի մասը (Անկոնան, որը մնացել էր Հռոմի իրավասության ներքո և Ֆրանսիական կայսրությունը գրավել էր) Սարդինական թագավորության մի մասը, Տրենտինո-Ալտո-Ադիջեն։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Իտալական թագավորություն | |||||
| |||||
Երկիր | Կաղապար:Դրոշավորում/Իտալիայի թագավորություն | ||||
Հիմնադրված է | մարտի 17, 1805 թ. | ||||
Պաշտոնական լեզու | իտալերեն և ֆրանսերեն | ||||
1805-1809 թվականներին Իտալական թագավորությունը ընդգրկում էր նաև Իստրիան, Դալմացիան և Կոտորը։ Այս տարածքները 1809 թվականին ընդգրկվեցին Իլլիրական պրովինցիայի կազմի մեջ։
Փաստացի, Իտալական թագավորությունը գտնվում էր Ֆրանսիական թագավորության ազդեցության ներքո և օգտագործվում էր ռեսուրսների ձեռքբերման, ինչպես նաև որպես պլացդարմ՝ ընդդեմ Ավստրիական կայսրության՝ պատերազմների ժամանակ։
Նապոլեոն I-ի՝ իշխանությունից հրաժարվելուց հետո, Եվգենի Բոհարնեն փորձեց թագադրվել, սակայն թագավորական Սենատում ընդդիմությունը ապստամբություն բարձրացրեց (1814 թվականի ապրիլի 20) և խափանեց նրա ծրագրերը։ Սենատը Եվգենի Բոհարնեին հանձնեցին Միլանը գրաված ավստրիացիներին։