Լա Պասիեգա
From Wikipedia, the free encyclopedia
Լա Պասիեգա (իսպ.՝ La Pasiega), քարանձավ իսպանական Պուենտե Վիեսգո բնակավայրում։ Պալեոլիթի դարաշրջանի արվեստի կարևորագույն հուշարձան է Կանտաբրիա ինքնավար համայնքում[2]։ 2008 թվականի հուլիսին ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում «Ալտամիրա քարանձավի և Հյուսիսային Իսպանիայի` պալեոլիթի շրջանի ժայռապատկերային արվեստի» (անգլ.՝ Cave of Altamira and Paleolithic Cave Art of Northern Spain) խմբի կազմում[3]։
Լա Պասիեգա | |
---|---|
Տեսակ | առաջնակենցաղ արվեստի պատկերներով անձավ |
Երկիր | Իսպանիա[1] |
Վարչատարածք | Պուենտե Վիեսգո[1] |
Մասն է | Cave of Altamira and Paleolithic Cave Art of Northern Spain? և Caves del Monte Castillo? |
Մակերես | 68,93 հեկտար |
Հայտնաբերման տարի | 1911 |
Հայտնաբերող | Hugo Obermaier? |
Գտնվում է նահանգի կենտրոնում` Պաս գետի հովտի մեջտեղում` Օրնոս դե լա Պենյա քարանձավից և Կաստիլիո սարից ոչ հեռու, որում գտնվում են Լաս Մոնեդաս, Լաս Չիմենեաս և Էլ Կաստիլիո քարանձավները։ Կաստիլիո սարի քարանձավները, միասին վերցված, ձևավորում են ամբողջական համալիր ինչպես գեղարվեստական, այնպես էլ քարե դարի նյութական մշակույթի տեսանկյունից։ Լա Պասիեգան հիմնականում բաղկացած է մոտ 120 մ երկարությամբ հսկայական սրահից (ուսումնասիրված հատվածը), որը ձգվում է լեռան լանջին քիչ թե շատ զուգահեռ և մակերևույթ է դուրս գալիս վեց կետերում։ Դրանք ոչ մեծ բացվածքներ են, որոնցից շատերն արդեն փակվել են, իսկ երկուսը ներկայումս ձևավորվել են մուտք այցելուների համար։ Հիմնական սրահը` մոտ 70 մ երկարությամբ, ճյուղավորվում է երկրորդական, ավելի խոր, զառիթափ և բավիղանման սրահների, որոնք որոշակի հատվածներում ընդարձակվում են` ձևավորելով սրահներ։ B պատկերասրահի II—VIII և С պատկերասրահի XI սրահները պարունակում են պալեոլիթի շրջանի ժայռապատկերներ։ Վերջին երկուսում տեղակայված են քարանձավային սրբավայրեր։
Նկարագրված գտածոները հիմնականում վերաբերում են սալյուտրեյան մշակույթին մադլենյան վաղ շրջանին, չնայած հանդիպում են և ավելի հին իրեր։ Ամբողջ քարանձավով տարածված են ժայռապատկերային արվեստի մնացորդներ` ներկեր և հատված ժայռաբեկորներ։ Առանձնանում են ձիերի, եղջերուների (արու և էգ) և եղջերավոր տեսակների պատկերներ։ Հանդիպում են նաև աբստրակտ բազմաթիվ պատկերներ։