Լեոնորա Քարինգտոն (անգլ.՝ Leonora Carrington, ապրիլի 6, 1917[2][3][4][…], Clayton-le-Woods, Լանքաշիր, Միացյալ Թագավորություն - մայիսի 25, 2011[5][2][3][…], Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[6][7]), անգլիական ծագումով մեքսիկացի սյուրռեալիստ նկարիչ, քանդակագործ, գրող[10]։ Կյանքի մեծ մասն ապրել է Մեխիկոյում, եղել է 1930-ական թվականների սյուրռեալիստական շարժման վերջին վերապրող մասնակիցներից[11], ինչպես նաև 1970-ական թվականներին Մեքսիկայում սկիզբ առած Կանանց Ազատագրական շարժման հիմնադիր անդամներից[12]։
Լեոնորա Քարինգտոն անգլ.՝ Leonora Carrington | |
---|---|
Ի ծնե | անգլ.՝ Mary Leonora Carrington Moorhead |
Կեղծանուն | Leduc, Mrs. Renato[1] և Weisz, Mrs. Emerico[1] |
Ծնվել է | ապրիլի 6, 1917[2][3][4][…] |
Ծննդավայր | Clayton-le-Woods, Լանքաշիր, Միացյալ Թագավորություն |
Վախճանվել է | մայիսի 25, 2011[5][2][3][…] (94 տարեկան) |
Մահվան վայր | Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[6][7] |
Ազգություն | բրիտանացիներ |
Քաղաքացիություն | Մեքսիկայի Միացյալ Նահանգներ և Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Chelsea Grin?, New Hall School? և Չելսիի արվեստի և դիզայնի քոլեջ |
Մասնագիտություն | նկարչուհի, բեմանկարիչ, վիպասան, գծանկարիչ, քանդակագործ և արվեստագետ |
Ոճ | սյուրռեալիզմ[8] |
Ժանր | մարդու ձևի գեղանկարչություն[8] և դիցաբանական գեղանկարչություն[8] |
Պարգևներ | |
Ամուսին | Emérico Weisz? |
Համատեղ ապրող | Մաքս Էռնստ |
Կայք | leocarrington.com |
Leonora Carrington Վիքիպահեստում |
Կենսագրություն
Քարինգտոնը ծնվել է Անգլիայի Լանկաշիր շրջանում[13][14]։ Հայրը զբաղվել է տեքստիլ արտադրությամբ[13][15], մայրը՝ Մորինը, եղել է իռլանդուհի[13]։ Լեոնորան ունեցել է երեք եղբայր՝ Պատրիկը, Ջերալդը, Արթուրը[16][17]։
Կրթվել է դաստիարակների, կրկնուսույցների կողմից, ըմբոստ վարքագծի համար երկու անգամ հեռացվել է դպրոցից, այդ թվում՝ Նյու Հոլ և Չելմսֆորդ դպրոցներից[18], այնուհետև ընտանիքը նրան ուղարկել է Ֆլորենցիա, որտեղ ընդունվել է Տիկին Փենռոզի արվեստի ակադեմիա։ 1927 թվականին՝ 10 տարեկան հասակում, Փարիզի «Ձախ ափ» (Rive gauche) պատկերասրահում առաջին անգամ տեսել է սյուրռեալիստական կտավ, հետագայում ծանոթացել է բազմաթիվ սյուրռեալիստների հետ, այդ թվում՝ Պոլ Էլուարի հետ[19]։ Հայրը դեմ է եղել, որ աղջիկն արվեստագետ դառնա, իսկ մայրը քաջալերել է դստերը։ 1935 թվականին մեկ տարի ժամկետով Լոնդոնում ընդունվել է Չելսիի արվեստի դպրոց և հոր ընկերոջ՝ Սերժ Չերմաևի օգնությամբ տեղափոխվել է Լոնդոնի Օզանֆանի անվան ակադեմիա (1935-1938)[16]։
Սյուրռեալիստական շարժմանը ծանոթացել է Հերբերտ Ռիդի «Սյուրռեալիզմ» (1936) գրքի կրկնօրինակ տարբերակից, որը մայրն էր նրան տվել[17]։ Սյուրռեալիստ գրող Էդվարդ Ջեյմսը գնել է Կարինգտոնի մեծ թվով կտավներ և 1947 թվականին Նյու Յորքի Պիեռ Մատիս պատկերասրահում կազմակերպել նրա աշխատանքների ցուցահանդեսը։
Կապը Մաքս Էռնստի հետ
1936 թվականին Լոնդոնի միջազգային սյուրռեալիստական ցուցահանդեսում Լեոնորան ծանոթանում է գերմանացի սյուրռեալիստ Մաքս Էռնստի աշխատանքներին և տարվում է սյուրռեալիստ արվեստագետով նախքան նրան հանդիպելը։ 1937 թվականին Կարինգտոնը Էրնստին հանդիպում է լոնդոնյան մի հավաքույթի ժամանակ։ Արվեստագետների միջև կապ է ստեղծվում, և Փարիզ վերադառնալով` Էռնստն անհապաղ բաժանվում է կնոջից։ 1938 թվականին նա հեռանում է Փարիզից և Լեոնորայի հետ հաստատվում Ֆրանսիայի հարավում գտնվող Սեն Մարտեն դ՛Արդեշ կոմունայում։ Զույգն համագործակցում և աջակցում էր միմյանց գեղարվեստական զարգացման գործում։ Այս շրջանում նրանք ստեղծել են կենդանիների քանդակներ՝ (Էրնստը ստեղծել է իր թռչուններին, Լեոնորան՝ ձիու գլխի գիպսե տարբերակը) զարդարելու Սեն Մարտեն դ՛Արդեշ իրենց տունը։ 1939 թվականին Լեոնորան նկարում է Էրնստի դիմանկարը՝ որպես հարգանքի տուրք իրենց հարաբերությունների[16]։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ֆրանսիացիները Էրնստին ձերաբակալում են, սակայն Պոլ Էլուարի և այլ ընկերների միջնորդությամբ մի քանի շաբաթ անց նա ազատ է արձակվում։
Շուտով, երբ նացիստները ներխուժում են Ֆրանսիա, Էռնստը կրկին ձերբակալվում է այս անգամ գեստապոյի կողմից, քանի որ նացիստները նրա արվեստը համարում էին այլասերված արվեստ։ Էրնստը, Քարինգտոնին թողնելով, իր արվեստի հովանավոր Պեգի Գուգենհայմի օգնությամբ փախչում է Ամերիկա[20]։
Էրնստի ձերբակալությունից հետո Կարինգտոնը վհատված հեռանում է Իսպանիա։ Կաթվածահար անհանգստությունը և աճող զառանցանքները գագաթնակետին են հասնում Մադրիդում և ծնողների միջամտությամբ նա տեղափոխվում է հիվանդանոց, ստանում «տենդային թերապիա», հզոր դեղամիջոցներ, լյումինալ, բարբիտուրատներ[21]։
Քարինգտոնի խնամքով զբաղվող բուժքույրը նրան տանում է Լիսաբոն, որտեղից Կարինգտոնը փախչում է և ապաստան գտնում Մեքսիկայի դեսպանատանը։ 1941 թվականին Էրնստն ամուսնանում է Պեդի Գուգենհայմի հետ։ Նրանց ամուսնությունը տևում է մի քանի տարի, սակայն Էրնստը և Կարինգտոնը չեն կարողանում վերսկսել իրենց հարաբերությունները։
Երեք տարի անց Քարինգտոնն ազատվում է իր ապաստանից[22] և Անդրե Բրետոնի քաջալերանքով գրում «Down Below» գիրքը իր հոգեկան ապրումների մասին[23]։ Իր ապրումները նա արտահայտել է նաև արվեստի գործերում, ինչպիսիք են «Բժիշկ Մորալեսի դիմանկարը» և «Down Below-ի քարտեզը»[24]։
Մեքսիկա
Լիսաբոն փախչելով՝ Քարինգտոնը կարողանում է մեքսիկացի դեսպան Ռենատո Լեդուկի օգնությամբ դուրս գալ Եվրոպայից։ 1960-ական թվականներին Նյու Յորքում ապրելուց հետո նա ապրել և ստեղծագործել է Մեքսիկայում[14]։ 1963 թվականին նրան խնդրում են ստեղծել մի որմնանկար, որը նա անվանում է «Մայաների կախարդական աշխարհը» (El Mundo Magico de los Mayas)[26], որն իր վրա էր կրում տարածաշրջանի ժողովրդական պատմությունների ազդեցությունը[27]։ Որմնանկարը գտնվում է Մեխիկոյի Անթրոպոլոգիայի ազգային թանգարանում։
Քարինգտոնը ստեղծել է Կանանց Ազատագրական շարժման «Mujeres conscienscia» (1973) պոստերը[28]։ Կարինգտոնն անձամբ կենտրոնացած էր հոգեկան ազատության վրա և հասկանում էր, որ այդ ազատությանը չի կարելի հասնել առանց քաղաքական ազատության[12]։ Հետամուտ լինելով այս համոզմունքներին՝ Կարինգտոնը գիտակցում էր, որ «Մեքսիկայում և Հյուսիսային Ամերիկայում ակտիվ քաղաքական կանանց ավելի մեծ համագործակցությունն ու համատեղ գիտելիքների փոխանակումը» կարևոր էր ազատագրության համար[12]։ Քաղաքական իր հանձնառության շնորհիվ 1986 թվականին Նյու Յորքում Քարինգտոնն արժանացավ կյանքի ընթացքում ձեռքբերումների համար մրցանակի[12]։
Ես ժամանակ չունեի ինչ-որ մեկի մուսան լինելու համար... Ես շատ զբաղված էի ընտանիքիս ըմբոստանալով և նկարիչ դառնալով։ |
Թեմաներ, հիմնական աշխատանքներ
Նկարել եմ ինքս ինձ համար...Երբեք չեմ հավատացել, որ ինչ-որ մեկը կցուցադրի կամ կգնի իմ աշխատանքը[12] |
Լեոնորա Կարինգտոնը Զիգմունդ Ֆրոյդի աշխատություններով այնպես չէր հետաքրքրվում, ինչպես շարժման մյուս սյուրռեալիստ անդամները։ Նրա ուշադրության կենտրոնում էին կախարդական ռեալիզմը և ալքիմիան, և նա օգտագործում էր կենսագրական մանրամասներ և սիմվոլիզմ՝ որպես իր նկարների սուբյեկտներ։ Կարինգտոնը կնոջ սեքսուալությունը ներկայացնում էր այնպես, ինչպես նա զգում էր այն, այլ ոչ թե ինչպես բնութագրում էին տղամարդ սյուրռեալիստները[29]։ 1940-ական թվականների աշխատանքները կենտրոնացած են տարբեր գործընթացներում կանանց ստեղծագործական դերի վրա[30]։
Քարինգտոնը հաճախ է պատկերել ձիերի։ Այդպիսի կտավներից են նրա «Ինքնադիմանկարը» (Dawn Horse-ի պանդոկը) և «Լորդ Քենդելսթիքի ձիերը»[16]։ Կարինգտոնը ձիեր նկարել է դեռևս մանկուց[16]։ Ձիերն ի հայտ են եկել նաև նրա գրական ստեղծագործություններում։ Առաջինը հրատարակված «The House of Fear» կարճ պատմվածքում Կարինգտոնը երիտասարդ հերոսուհուն պատկերել է ձիու կերպարով[31]։ Կարինգտոնի "Jezzamathatics or Introduction to the Wonderful Process of Painting" ակնարկը տպագրվել է 1935 թվականին՝ նախքան «The Seventh Horse» պատմվածքի լույս տեսնելը[16]։ Կարինգտոնը հաճախ օգտագործել է բառային ծածկագրեր՝ մեկնաբանելու իր աշխատանքները։ «Candlestick»-ը (Քենդելսթիք) ծածկագիր է, որը նա օգտագործել է ներկայացնելու իր ընտանիքը, որտեղ «լորդը» հայրն է[16]։
Երկրորդ ամուսնություն և երեխաներ
Քարինգտոնը երկրորդ անգամ ամուսնացել է լուսանկարիչ, Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ Ռոբերտ Կապայի մենեջեր Էմերիկո Վայզի հետ (մականունը՝ «Չիկի», ծնվել է Հունգարիայում 1911 թվականին)։ Նրանք ունեցել են երկու որդի՝ մտավորական, գրող Գաբրիելը և բժիշկ, սյուրռեալիստ նկարիչ Պաբլոն։ Չիկի Վայզը մահացել է 2007 թվականի հունվարի 17-ին տանը՝ 97 տարեկան հասակում։
Մահը
Լեոնորա Քարինգտոնը մահացել է 2011 թվականի մայիսի 25-ին 94 տարեկան հասակում Մեխիկոյի հիվանդանոցներից մեկում թոքաբորբի բարդությունների պատճառով[32]։
Ցուցահանդեսներ
- Լեոնորա Քարինգտոն։ Թեյթ Լիվերպուլ, մարտի 6 – մայիսի 31, 2015
- Լեոնորա Քարինգտոն։ Կելտիկ սյուրռեալիստը, Իռլանդիայի ժամանակակից արվեստի թանգարան, Դուբլին,Իռլանդիա (անհատական) 2013–2014[33]
- Լեոնորա Կարինգտոն և Թիլի Լոշ, Վիկտոր Ուինդ գեղարվեստի կորպորացիա, 2011[34]
- Թալիսման ոսպնյակներ, Ֆրոյ Նորիս պատկերասրահ, Սան Ֆրանցիսկո (անհատական), 2008[33]
- Սյուրռեալիզմ, Երազանքները կտավի վրա, Նասաու մարզի արվեստի թանգարան, Ռոսլին նավահանգիստ, Նյու Յորք, 2007[33]
- Ֆրիդա Կալո, Դիեգո Ռիվերա և 20-րդ դարի մեքսիկական արվեստ, Ժակ և Նատաշա Գելման հավաքածու, Չիկագոյի մեքսիկական արվեստի ազգային թանգարան, 2003
- Սյուրռեալիզմ, Չկապված ցանկություն, Թեյթ, Լոնդոն, Անգլիա, Մետրոպոլիտեն թանգարան, Նյու Յորք, 2001-2002[33]
- Հայելային պատկերներ, Կանայք, սյուրռեալիզմ, ինքնաարտահայտում, Սան Ֆրանցիսկոյի ժամանակակից արվեստի թանգարան, Սան Ֆրանցիսկո, 1999
- Սյուրռեալիզմ։ Երկու մասնավոր աչքեր, Սոլոմոն Գուգենհայմի թանգարան, Նյու Յորք, 1999[33]
- Regards des Femmes, Musée d'Art Moderne, Lieja, Ֆրանսիա, 1993
- Sujeto-Objeto, Գուանախուատոյի շրջանային թանգարան, Գուանախուատո և Մոնտերեյի թանգարան, Մոնտերեյ, Մեքսիկա, 1993[33]
- Galería de Arte del Auropuerto Internacional de la Ciudad de México, Մեխիկո, Մեքսիկա, 1991 (անհատական)
- Սերպենտին պատկերասրահ, Լոնդոն, Անգլիա (անհատական), 1991
- Sainsbury, Նորվիչ, Անգլիա(անհատական), 1991
- Արնոլֆինի, Բրիսպոլ, Անգլիա (անհատական), 1991
- Մեքսիկական թանգարան, Սան Ֆրանցիսկո (անհատական), 1991[33]
- Art Company, Լիդս, Անգլիա (անհատական), 1990
- Brewster պատկերասրահ, Նյու Յորք (անհատական)[33]
- Museo Nacional de la Estampa, INBA, Մեքսիկա (անհատական), 1989[33]
- Brewster պատկերասրահ, Նյու Յորք (անհատական), 1987
- Art Space Mirage, Տոկիո, Ճապոնիա (անհատական), 1987
- Alexander Iolas պատկերասրահ, Նյու Յորք (անհատական), 1987[33]
- Լեոնորա Կարինգտոն. հետահայաց ցուցահանդես, Միջամերիկյան կապերի կենտրոն, Նյու Յորք, 1976[35]
- Լեոնորա Կարինգտոն. հետահայաց ցուցահանդես, Արվեստի թանգարան համալսարան, 1976[35]
- Իմպրեսիոնիզմից սյուրռեալիզմ, Անգլիա 1970[33]
- Սյուրռեալիստներ Բայրոն պատկերասրահ, Նյու Յորք, 1969
- Galerie Pierre, Paris, France (անհատական), 1969
- Գեղարվեստի ազգային ինստիտուտ, Մեքսիկա (անհատական), 1969
- Գեղարվեստի պալատ, Մեխիկո, Մեքսիկա (անհատական), 1969
- Մեքսիկական արվեստի պատկերասրահ, Մեխիկո, Մեքսիկա (անհատական), 1969[33]
- Բրիտանացի արտիստները Մեքսիկայում 1800/1968, Անգլո-մեքսիկական մշակույթի ինստիտուտ, Մեքսիկա, 1968[33]
- Նկարչության IX բիենալե, Սան Պաուլո, Բրազիլիա, 1967[33]
- Սյուրռեալիզմ, Հոգեվիճակ, Կալիֆորնիայի համալսարան, Սանտա Բարբարա, Կալիֆորնիա, 1966
- Surrealismo y Arte Fantástico en México, Galeria Universitaria, Aristos, Մեքսիկա, 1966
- Անտոնիո Սուզա պատկերասրահ, Մեխիկո, Մեքսիկա (անհատական), 1965
- Անգլո-մեքսիկական մշակութային ինստիտուտ, Մեխիկո (անհատական), 1965
- Կլարդեկոր պատկերասրահ, Մեխիկո, Մեքսիկա (անհատական), 1965[33]
- Էդվարդ Ջեյմսի նկարների հավաքածու, Անգլիա, 1963[33]
- Ժամանակակից մեքսիկական դիմանկար, Մեքսիկական արվեստի թանգարան, Մեխիկո, Մեքսիկա, 1961[33]
- Քրոս պատկերասրահ, Դանիել Կորդիեր, Փարիզ, Ֆրանսիա, 1959[33]
- Մեքսիկական արվեստի թանգարան, Մեխիկո, 1956 (անհատական)[33]
- 31 կին արվեստագետների ցուցահանդես, Arte de este siglo, 1943, Նյու Յորք
- Սյուրռեալիստական առաջին փաստաթղթեր, Մադիսոն ավենյու պատկերասրահ, Նյու Յորք, 1943
- 20-րդ դարի դիմանկարներ, Ժամանակակից արվեստի թանգարան, Նյու Յորք, 1943[33]
- Պիեռ Մատիս պատկերասրահ, Նյու Յորք, 1942 (անհատական)[33]
- Սյուրռեալիստական ցուցահանդես, Ռոբերտ պատկերասրահ, Ամստերդամ, Նիդերլանդներ, 1938
- Սյուրռեալիստական միջազգային ցուցահանդես, Գեղարվեստի պատկերասրահ, Փարիզ, Ֆրանսիա[33]
Երկեր
- La Maison de la Peur, H. Parisot, 1938 – with illustrations by Max Ernst
- Une chemise de nuit de flanelle, Libr. Les Pas Perdus, 1951
- El Mundo Mágico de Los Mayas, Museo Nacional de Antropología, 1964 – illustrated by Leonora Carrington
- The Oval Lady: Surreal Stories (Capra Press, 1975)[36]
- The Hearing Trumpet (Routledge, 1976);[37] Penguin Books, Limited, 2005, ISBN 9780141187990
- The Stone Door (New York: St. Martin's Press, 1977)[38]
- The Seventh Horse and Other Tales (E. P. Dutton, 1988)[39]
- The House of Fear (Trans. K. Talbot and M. Warner. New York: E. P. Dutton, 1988)[40]
- Down Below (Dutton, 1988)[40]
Ստեղծագործություններ
- Ինքնադիմանկար (Դաուն հորզի պանդոկը), 1936–1937, Մետրոպոլիտեն թանգարան (Նյու Յորք),Պիեռ և Մարիա-Գեյտանա Մատիս հավաքածու
- Մաքս Էրնստի դիմանկարը, 1939 (մասնավոր հավաքածու)
- Լորդ Քանդելսթիքի ձիերը, 1938 (մասնավոր հավաքածու)
- Լորդ Քանդելսթիքի կերակուրը, 1938
- Դաուն հորզի պանդոկը (Ինքնադիմանկար), 1939 (առաջին խոշոր սյուրռեալիստական գործը), Մետրոպոլիտեն թանգարան (Նյու Յորք)
- Սուրբ Անտոնիոսի գայթակղությունը, 1947, Պրադո թանգարան, Մադրիդ
- Հիշատակի աշտարակ, 1995, Վիկտոր Վինդ հետաքրքրությունների թանգարան, Լոնդոն
Պատկերասրահ
Ծանոթագրություններ
Գրականություն
Արտաքին հղումներ
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.