Լիմոն (Կոստա Ռիկա)
From Wikipedia, the free encyclopedia
Լիմոն, հայտնի է նաև որպես Պուերտո Լիոն, (իսպ.՝ Puerto Limón)[2], քաղաք Կոստա Ռիկայի արևելյան ափերին, Լիմոն նահանգում։ Համանուն կանտոնի վարչական կենտրոնը։ Բնակչությունը՝ 105000 մարդ (2005 թվականի տվյալներով)։ Տարածքը՝ 1765,79 կմ²։ Քաղաքին է պատկանում Կարիբյան ծովում գտնվող փոքր Ուվիտա կղզին։ Ունի երկու տերմինալ նավահանգիստ՝ Լիմոն և Մոյն։ Գործում է միջազգային օդանավակայան (իսպ.՝ Aeropuerto Internacional Pablo Zidar)[3]: Առողջապահության համար նախատեսված է Dr. Tony Facio Castro հիվանդանոցը[4]։ Կոստա Ռիկայի ֆուտբոլի առաջնությունում հանդես է գալիս «Լիմոն» ակումբը, որի տնային մարզադաշտը «Estadio Juan Gobán»-ն է։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լիմոն (այլ կիրառումներ)
Քաղաք | |||
---|---|---|---|
Լիմոն | |||
Limón | |||
| |||
Երկիր | Կոստա Ռիկա | ||
Նահանգ | ԼիմոնԼիմոն (նահանգ) | Լիմոն | ||
Կանտոն | Լիմոն | ||
Քաղաքապետ | Էդուարդո Բարբոսա Օրիաս | ||
Հիմնադրված է | 1892 թ. | ||
Մակերես | 59,79 կմ² | ||
ԲԾՄ | 17 մ | ||
Խոսվող լեզուներ | իսպաներեն | ||
Բնակչություն | 58522[1] մարդ (2012) | ||
Կրոնական կազմ | կաթոլիկներ | ||
Ժամային գոտի | UTC-6 | ||
Փոստային ինդեքս | 70101 | ||
Փոստային դասիչ | 70101 | ||
Պաշտոնական կայք | municipalcr.com | ||
| |||
Քաղաքը պաշտոնապես հիմնադրվել է 1854 թվականին՝ Ֆիլիպ Վալենտինի կողմից[5]։
1871 թվականին սկսվում է Սան Խոսեն Լիմոնի նավահանգստին կապող երկաթուղու կառուցումը, որպեսզի հեշտացվի կոստա ռիկյան սուրճի արտահանումը Եվրոպա։ Աշխատանքի մեջ ներգրավված էին իմիգրանտներ Ճամայկա կղզուց, հիմնականում աֆրիկական ծագման։ Իմիգրանտները իրենց հետ բերեցին լեզու, մշակույթ, կրոն և խոհանոց։ Արդյունքում այս հանգամանքները Լիմոնի բնակչությանը ամբողջ Կոստա Ռիկայի բնակչությունից բավականին ուրույնություն նախասահմանեցին։ Երկաթուղու կառուցումը ավարտվեց 1890 թվականին։
1949 թվականից քաղաքում անցկացվում է ամենամյա կառնավալ, որը սկսվում է հոկտեմբերի 12-ին և տևում է մեկ շաբաթ[6]։ Տոնը նվիրված է 1502 թվականի հոկտեմբերի 12-ին Քրիստափոր Կոլումբոսի վերջին՝ չորրորդ ճանապարհորդության ժամանակ Լիմոնի ափերի հայտնագործմանը։