From Wikipedia, the free encyclopedia
Լալիսա Մանոբան (թաի.՝ ลลิษา มโนบาล, կորեերեն՝ 라리사 마노반, անգլ.՝ Lalisa Manoban), ի ծնե՝ Պրանպրիա Մանոբան (թաի.՝ ปราณปรียา มโนบาล, անգլ.՝ Pranpriya Manoban, մարտի 27, 1997[3], Buri Ram, Թաիլանդ, առավել հայտնի է որպես Լիսա), թաիլանդուհի երգչուհի, պարուհի և ռեփեր։ Հանդիսանում է հարավկորեական Blackpink գըրլ բենդի անդամ, որտեղ զբաղեցնում է գլխավոր պարուհու, ռեփերի և մակնեի դիրքերը։ 2021 թվականի սեպտեմբերի 10-ին Լիսան սոլո դեբյուտ է կատարել «Lalisa» սինգլային ալբոմով։
Լիսա Մանոբան | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | թաի.՝ ลลิษา มโนบาล |
Նաև հայտնի է որպես | Lalisa Manoban[1][2] և Lisa |
Ծնվել է | մարտի 27, 1997[3] (27 տարեկան) Buri Ram, Թաիլանդ |
Երկիր | Թաիլանդ |
Ժանրեր | քեյ փոփ, հիփ հոփ, դենս փոփ և փոփ |
Մասնագիտություն | երգչուհի, պարուհի, մոդել, ռեփեր, երգերի հեղինակ, ֆոտոմոդել և դերասանուհի |
Երգչաձայն | մեցցո-սոպրանո |
Գործիքներ | ուկուլելե, վոկալ և կիթառ |
Լեյբլ | YG Entertainment և Interscope Records |
Անդամակցություն | Blackpink |
Պարգևներ | |
Կայք | lalisaofficial.com |
Ստորագրություն | |
Lisa (Thai vocalist) Վիքիպահեստում |
Ծնվել է 1997 թվականի մարտի 27-ին Թաիլանդի Բանգկոկ քաղաքում[4]։ Մանուկ հասակից հետաքրքրվել է պարով և նույնիսկ պարային խմբի անդամ էր։ Նա և իր մանակության ընկեր ԲեմԲեմը (GOT7 խմբի նախկին անդամ) պարել են նույն՝ «We Zaa cool» խմբում։ 2009 թվականին Թայլանդում նրանք միասին մասնացկել են YG ընկերության լսումների փուլին, որը հովանավորում էր JYP-ն։ Նրանց պարային խումբը 2010 թվականի հունվարին զբաղեցնում է երկրորդ տեղը։ Երկրորդ տեղի մրցանակը փորձաշրջան էր JYP-ում, որը անցավ միայն ԲեմԲեմը։ Այդ ժամանակ նրանք 12-14 տարեկան էին։
Հերթական շանսը Լիսան ստացավ 2011 թվականին, երբ YG-ն առաջին անգամ լսումներ էր անցկանցում Թայլանդում։ Լիսան ներկայացրեց պարի տեսահոլովակ։ Այսպիսով նա դարձավ 30 պոտենցիալ պրակտիկանտներից մեկը, ովքեր լսումներից հետո հրավիրվեցին իրենց մոտ ապրելու։
2014 թվականին Լիսան նկարահանվել Թեյանգի «Ringa Ringa» տեսահոլովակում։
2016 թվականի հունիսի 8-ին YG ընկերությունը ներկայացրեց թիզեր լուսանկար, որտեղ Լիսան ներկայացվում է որպես Blackpink գըրլ բենդի անդամ։ Դա առաջին խումբն է 2009 թվականի 2NE1 խմբի դեբյուտից հետո։ Հունիսի վերջին հրապարակվեցին նոր թիզերներ խմբի մնացած անդամների՝ Ջիսուի, Ջեննիի և Ռոսեի հետ։ Դեբյուտի օրվա մամուլո ասուլիսում YG-ի հիմնադիր Յան Հյոն Սոկը հայտարարել է, որ խմբում լիդեր չի լինելու, քանի որ «բոլոր մասնակիցները հարմար կլինեն այդ դերի համար և շատ դժվար է ընտրություն կատարել»։ Լիսան զբաղեցրել է խմբի գլխավոր պարուհու, ռեփերի և մակնեի դիրքերը։ Blackpink-ի դեբյուտը տեղի է ունեցել 2016 թվականի օգոստոսի 8-ին՝ «Square One» սինգլային ալբոմով։
2021 թվականի օգոստոսի 25-ին YG Entertainment-ը հայտարարել է, որ Լիսան դեբյուտ է կատարելու որպես սոլո արտիստ սեպտեմբերի 10-ին՝ «Lalisa» սինգլային ալբոմով։
Ալբոմ | Մանրամասներ |
---|---|
Lalisa |
|
Մրցանակ | Տարեթիվ | Անվանակարգ | Առաջադրում | Արդյունք | Ծան. |
---|---|---|---|---|---|
The Fact Music Awards | 2021 | Fan N Star Choice Individual | Լիսա | Ընդգրկված է ցուցակում | [7] |
Joox Thailand Music Awards | 2020 | Սոցիալական սուպեր աստղ | Առաջադրված | [8] | |
Prêmio Annual K4US | 2020 | Favorite News From The Hwstar | Հաղթանակ | [9] | |
The Standard | 2018 | Տարվա ամենահայտնի անձ | Հաղթանակ | [10] | |
2019 | Հաղթանակ | [11] | |||
Thailand Master Youth Club | 2021 | Երիտասարդությանն ոգեշնչող անձ | Հաղթանակ | [12] | |
Weibo Starlight Awards | 2020 | Տարվա հայտնի արտիստ | Հաղթանակ | [13] | |
Աստղերի փառքի սրահ (Մալայզիա, Սինգապուր, Թաիլանդ) | Հաղթանակ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.