Լիստալ
From Wikipedia, the free encyclopedia
Լիստալ (գերմաներեն՝ Liestal), զարգացած արդյունաբերական քաղաք Շվեյցարիայում, նույնանուն շրջանի և Բազել-լանդշաֆտ կանտոնի վարչական կենտրոնը։ Գտնվում է Բազել քաղաքից 17 կիլոմետր դեպի հարավ։
Բնակավայր | |||
---|---|---|---|
Լիստալ | |||
շվեյց. գերմ.՝ Liestal[1] | |||
| |||
Երկիր | Շվեյցարիա | ||
Մակերես | 18,19 կմ², 18,18 կմ² | ||
ԲԾՄ | 327 մետր, 342 մետր | ||
Պաշտոնական լեզու | գերմաներեն | ||
Բնակչություն | ▲14 390 մարդ (դեկտեմբերի 31, 2018)[2] | ||
Հեռախոսային կոդ | 061 | ||
Փոստային դասիչ | 4410 | ||
Ավտոմոբիլային կոդ | BL | ||
Պաշտոնական կայք | liestal.ch/de(գերմ.) | ||
| |||
Լիստալի ներկայիս տարածքում ու շրջակայքում մարդիկ բնակություն են հաստատել առնվազն հին հռոմեական ժամանակներից։ Պատմական փաստաթղթերում Liestal անվանումով բնակավայրն առաջին անգամ հիշատակվել է 1225 թվականին։ Նրա զարգացումը պայմանավորված է եղել Բազելում՝ Հռենոս գետի վրա կառուցված առաջին կամրջի և Սեն Գոթարդի լեռնանցքի միջակայքում ունեցած ռազմավարական դիրքով։
Քաղաքն զբաղեցնում է 18.19 քառակուսի կիլոմետր տարածք։ 2018 թվականի հունիսի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 14.303, որի 23.8%-ը կազմել են օտարերկրացիները[3]։ 1997–ից 2007 թվականն ընկած մեկ տասնամյակ ժամանակահատվածում բնակչության թվաքանակի աճի միջին տարեկան ցուցանիշը կազմել է 7.7%[4]: