Լոռիգետ
From Wikipedia, the free encyclopedia
Լոռիգետ, Կարակալա, Ղարաղալա, Սևաբերդ, գետ Հայաստանի Լոռու մարզում, Ձորագետի ձախ վտակը։ Սկիզբ է առնում Ջավախքի լեռնաշղթայի արևելյան լանջերից՝ 2000 մ բարձրությունից։ Երկարությունը 29 կմ է, ջրհավաք ավազանը՝ 110 կմ²։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լոռի (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Լոռիգետ, Բնութագիր ...
Լոռիգետ | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 29 կմ |
Ավազանի մակերես | 110 կմ² |
Ջրի ծախս | 0,8 մ³/վ |
Ջրահոսք | |
Ակունքի տեղակայում | Ջավախքի լեռներ |
Գետաբերանի տեղակայում | Ձորագետ |
Կոորդինատներ | 41°03′ հս․. լ. 44°12′ ավ. ե.HGЯOL |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Չամչաջուր |
Երկիր | Հայաստան |
Երկրամաս | Լոռու մարզ, Հայաստան[1] և Աբովյանի շրջան |
Փակել
Գետահովիտը վերին հոսանքում 400-500 մ խորության սառցադաշտային կրկես է, միջինում՝ սառցադաշտային տրոգ, ստորինում հոսում է Լոռու դաշտով։ Սնումը խառն է, վարարումը՝ մայիս-հունիսին։ Տարեկան միջին ծախսը մոտ 0, 8 մ³/վ է, հոսքը՝ 25 միլիոն մ³։ Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով[2][3]։