իսպանացի ֆուտբոլիստ From Wikipedia, the free encyclopedia
Լուիս Էնրիկե Մարտինես Գարսիա (իսպ.՝ Luis Enrique Martínez García), ավելի հայտնի է Լուիս Էնրիկե անունով (իսպ.՝ Luis Enrique; Մայիսի 8, 1970․ Խիխոն), նախկին իսպանացի ֆուտբոլիստ, 2011-2012 մրցաշրջանում մարզել է իտալական Ռոման։ Բարսելոնայի գլխավոր մարզիչ։ Մարզչական կարիերան սկսել է 2008 թվականին Բարսելոնա Բ-ից այնուհետև Ռոմա, Սելտա և Բարսելոնա։
Անձնական տվյալներ | |||
---|---|---|---|
Ամբողջական անուն | Լուիս Էնրիկե Մարտինես Գարսիա | ||
Քաղաքացիությունը | Իսպանիա | ||
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 8, 1970[1] (54 տարեկան) | ||
Ծննդավայր | Խիխոն, Իսպանիա | ||
Հասակ | 180 սմ | ||
Քաշ | 73 կիլոգրամ | ||
Դիրք | կիսապաշտպան, հարձակվող | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Բարսելոնա | ||
Համար | Գլխավոր մարզիչ | ||
Պատանեկան կարիերա | |||
1981–1988 1984–1988 |
Սպորտինգ Խիխոն → Դեպորտիվո Լա Բրանյա | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) |
1988–1990 1989–1991 1991–1996 1996–2004 Ընդհանուր |
Սպորտինգ Խիհոն B Սպորտինգ Խիխոն Ռեալ Մադրիդ Բարսելոնա |
? (?) 36 (14) 157 (15) 207 (73) 400 (102) | |
Ազգային հավաքական | |||
1990–1991 1991–1992 1991–2002 |
Իսպանիա Մ-21 Իսպանիա Մ-23 Իսպանիա |
5 (0) 14 (3) 62 (12) | |
Մարզչական կարիերա | |||
2008–2011 2011–2012 2013-2014 2014- |
Բարսելոնա B Ռոմա Սելտա Բարսելոնա | ||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Լուիս Էրիկեի ակումբային կարիերան սկիզբ է առել խիխոնյան «Սպորտինգ» ակումբում, որից հետո նա հանդես է գալիս երկու աշխարհահռչակ իսպանական ակումբներում՝ «Ռեալ Մադրիդ» (1991—1996) և այդ ակումբի գլխավոր մրցակից կատալոնական «Բարսելոնայում», որտեղ եկել է ազատ տրասֆերի միջոցով։
Կապտանռնագույնի երկրպագունները շատ զգույշ էին խոսում նոր տրասֆերի մասին, սակայն արդեն Լուիս Էնրիկեն հասցրել էր նվաճել նրանց սրտերը և ակումբում մնաց ևս 8 տարի (1996—2004), նույնիսկ դարձավ թիմի ավագը։ 2004 թվականի օգոստոսի 10-ին, 34 տարեկան հասակում, նա հայտարարեց իր կարիերայի ավարտի մասին, զգալով, որ այլևս չի կարողանում խաղալ այսպիսի բարձր մակարդակի ակումբում և ավագի կոչումը հանձնեց Կառլես Պույոլին։
Խաղացել է աջև հարձակվողական կիսապաշտպանի դիրքում, սակայն նա եղել է ունիվերսալ խաղացող, այսինքն կարող է խաղալ ցանկացած դիրքում, բացի կենտրոնական պաշտպանի և դարպասապահի։
Լուիս Էնրիկեն իր պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում խաղացել է 400 խաղ և խփել է 102 գոլ։
Լուիս Էնրիկեն ֆուտբոլային կարիերան ավարտելուց հետո որոշ ժամանակ ապրել է Ավստրալիայում, զբաղվել է արշավով։ Նա նաև մասնակցել է մի շարք փառատոննների՝ Նյու Յորքում (2005), Ամստերդամում (2006), Ֆլորենցիայում (2007) և Մարոկկոյում անցկացվող ավազային մարաթոնին։
Իսպանիայի ազգային հավաքականում Լուիս Էնրիկեն մասնակցել է երեք աշխարհի առաջնություններին (1994, 1998 и 2002) և 1996 թվականի Եվրոպայի առաջնությանը։ 62 ազգային թիմի խաղերում նա խփել է 12 գոլ։ Նա նաև եղել է օլիմպիական թիմի կազմի մեջ, և մեկ անգամ Բարսելոնայի կազմում խաղալով դարձել է 1992 թվականի ամառային Օլիմպիական խաղերի հաղթող։
1994 թվականի աշխարհի առաջնության քառորդ եզրափակչի ժամանակ, երբ նա խաղում էր Իտալիայի դեմ, Մաուրո Տասոթին արմունկով հարվածում է նրա դեմքին։ Էնրիկեն տեղեկությունների համաձայն կորցրել է ավելի քան կես լիտր արյուն։ Տասոթին այդ խաղի ժամանակ ոչ մի տեսակի նկատողություն չի ստանում, սակայն հետագայում նրան որակազրկում են վեց խաղով։
2008 թվականի հունիսին վերադառնում է «Բարսելոնա» արդեն, որպես մարզիչ, սակայն մարզում է ակումբի երկրորդ կազմը։ 2011 թվականի ամռանը ԶԼՄ-ները սկսում են ակտիվորեն Լուիսին կապել իտալական «Ռոմայի» և իսպանական «Ատլետիկո Մադրիդ»-ի հետ։
2011 թվականի հունիսի 8-ին Լուիս Էնրիկեն պաշտոնապես դառնում է «Ռոմայի» գլխավոր մարզիչը։ Պայմանագիրը կնքվում է 2 տարվա ժամկետով[2][3]։ Արդյունքում 2011-12 թվականների մրցաշարում «Ռոման» զբաղեցնում է ընդամենը 7-րդ տեղը, և Լուիս Էնրիկեն հեռանում է իր պաշտոնից[4]։ 2013 թվականի հունիսի 8-ին դառնում է իսպանական «Սելտայի» գլխավոր մարզիչ, ստորագրելով 2 տարվա պայմանագիր[5][6]։ Մրցաշարի վերջնական արդյունքով «Սելտա»ն զբաղեցնում է Պրիեմերայի 9-րդ հորիզոնականը, իսկ Լուիս Էնրիկեն հայտարարում է, որ նա կլքի ակումբը[7]։
2014 թվականի մայիսի 19-ին Լուիս Էնրիկեն դառնում է իսպանական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչը[8]։ Պայմանագիրը կնքվում է 3 տարվա ժամկետով, Էնրիկեն իր աշխատանքը թիմում սկսում է հունիսի 7-ից։ Առաջին իսկ մրցաշարը դառնում է ավելի քան հաջողությունը. թիմը կարողանում է հաղթել թրեբլ, հերթական անգամ հաղթելով Լա Լիգան և Իսպանիայի գավաթը, ինչպես նաև Չեմպիոնների Լիգան։
2016 թվականի փետրվարի 3-ի տվյալներով
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.