Յասնայա Պոլյանա (Տուլայի մարզ)
From Wikipedia, the free encyclopedia
Յասնայա Պոլյանա (ռուս.՝ Ясная Поляна), կալվածք, որը գտնվում է Տուլայի մարզի Շչյոկինսկի շրջանում (Տուլայից 14 կմ դեպի հարավ-արևմուտք հատվածում), ստեղծվել է XVII դարում և սկզբում պատկանել է Կարցովների ընտանիքին, այնուհետև՝ Վոլկոնսկիների և Տոլստոյների ընտանիքին։ Այնտեղ 1828 թվականի օգոստոսի 28-ին ծնվել է Լև Տոլստոյը, այստեղ ապրել է, ստեղծագործել (Յասնայա Պոլյանայում գրվել են «Պատերազմ և խաղաղություն», «Աննա Կարենինա» վեպերը և շատ այլ ստեղծագործություններ), այստեղ է գտնվում նաև նրա գերեզմանը[1]։ Կալվածք հիմնելու գաղափարը Նիկոլայ Վոլկոնսկունն էր։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Յասնայա Պոլյանա (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Յասնայա Պոլյանա, Տեսակ ...
Յասնայա Պոլյանա | |
---|---|
Տեսակ | կալվածք, Ռուսաստանի հատուկ պաշտպանվող տարածք, պատմության հուշարձան և թանգարան |
Երկիր | Ռուսաստան, Ռուսական կայսրություն և Խորհրդային Ռուսաստան |
Տեղագրություն | Շչյոկինսկի շրջան, Կրապիվենսկի շրջան և Յասնայա Պոլյանա |
Հիմնադրվել է | 1921 |
Կայք | ypmuseum.ru |
Փակել