Խաշթառակ
գյուղ ՀՀ Տավուշի մարզում / From Wikipedia, the free encyclopedia
Խաշթառակ, գյուղ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևանի տարածաշրջանում, մարզկենտրոն Իջևանից մոտ 4 կմ հյուսիս-արևելք։ Գտնվում է Աղստև գետի աջ ափին, հարակից բնակավայրերն են Լուսահովիտը, Լուսաձորը, Ակնաղբյուրը և Դիտավանը։
Արագ փաստեր Գյուղ, Երկիր ...
Գյուղ | ||
---|---|---|
Խաշթառակ | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Տավուշ«Տավուշ» | |
Գյուղապետ | Անդրանիկ Վիրաբյան[1] | |
Այլ անվանումներ | Խաչթառակ, Խաչդարակ, Սարհատու | |
ԲԾՄ | 750 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 1771[2] մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Փակել
Խաշթառակի դպրոցը հիմնադրվել է 1921 թվականին, սկզբից եղել է յոթամյա, հետո ութամյա, իսկ 1974 թվականին դարձել է 10֊ամյա դպրոց, իսկ այժմ դպրոցը միջնակարգ է, և ունի 200-ից ավելի աշակերտ։
2012 թվականին Խաշթառակցի Արտակ Քամալյանը եղբոր՝ Դավիթ Քամալյանի հիշատակին գյուղի բարձունքում կառուցել է եկեղեցի։ Ինչպես նաև 2018 թվականին Արտակ Քամալյանի ջանքերով վերանորոգվել է Խաշթառակի Հարություն Ճուղուրյանի անվան միջնակարգ դպրոցի ինֆորմատիկա առարկայի սենյակը։