Խոսրով (գետ)
գետ ՀՀ Արարատի մարզում / From Wikipedia, the free encyclopedia
Խոսրով, Խոսրովգետ, Խոսրովչայ, գետ Հայաստանի Արարատի մարզում։ Սկիզբ է առնում Գեղամա լեռների հարավարևմտյան լանջերի մոտ 2900 մ բարձրությունից և Ուրցաձոր գյուղից 4 կմ հյուսիս-արևելք մոտ 1165 մ բարձրության վրա աջից միախառևվում Վեդիի գետին։ Երկարությունը՝ 18 կմ, ջրահավաք ավազանի մակերեսը՝ 50-65 կմ²։ Ստորին հոսանքն ընկած է Կոտուց և Խոսրովասար լեռնագագաթների միջև։ Ջրի միջին տարեկան ծախսը չի գերազանցում 0,5 մ³/վ[2][3]։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խոսրով (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Խոսրով, Բնութագիր ...
Խոսրով | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 18 կմ |
Ավազանի մակերես | մոտ 50 կմ² |
Ջրի ծախս | 0,5 մ³/վ |
Ջրահոսք | |
Ակունքի տեղակայում | Գեղամա լեռնաշղթա |
Գետաբերանի տեղակայում | Վեդի |
Կոորդինատներ | 39°57′08″ հս․. լ. 44°52′22″ ավ. ե.HGЯOL |
Տեղակայում | |
Երկիր | Հայաստան |
Երկրամաս | Արարատի մարզ[1] |
Փակել