Խոսրովասար
լեռ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզում / From Wikipedia, the free encyclopedia
Խոսրովասար, Քեշիշդաղ, լեռնագագաթ Հայաստանի Արարատի մարզում, Վեդի գետի աջ վտակներ Խոսրովի և Աղսուի ստորին հոսանքների միջև։ Ուրցաձոր գյուղից 7,5 կմ հյուսիս-արևելք։ Բարձրությունը 1988 մ է։ Կազմված է հրաբխածին նստվածքային ապարներից։ Լանջերը զառիթափ են՝ խիստ մասնատված։ Գագաթը լերկացած լակոլիթ է։ Տարածված են գիհու նոսրանտառներ և թփուտներ[1][2]։
Արագ փաստեր Խոսրովասար, Տեսակ ...
Խոսրովասար | |
---|---|
Տեսակ | լեռ |
Երկիր | Հայաստան |
Վարչատարածքային միավոր | Արարատի մարզ |
Փակել