Կանկուն
From Wikipedia, the free encyclopedia
Կանկուն (իսպ.՝ Cancún Իսպաներեն արտասանություն՝ [kaŋˈkun], մայաների լեզվով՝ kaan kun, թարգ. «օձաբուն»), քաղաք Մեքսիկայում, միջազգային տուրիզմի խոշոր կենտրոն[2]։ Գտնվում է Մեքսիկայի հարավային Կինտանա Ռոո նահանգի հյուսիս-արևելքում, Յուկատան թերակղզում, Կարիբյան ծովի ափին, Մեխիկոյից ավելի քան 1.700 կմ հեռավորության վրա։ Բենիտո Խոարես մունիցիպալիտետի վարչկենտրոնն է։ Զբաղեցնում է 1978,75 քառակուսի կիլոմետր տարածք։ Բնակչության թվաքանակը 2020 թվականի տվյալներով եղեղ է 888.797[3]:
Քաղաք | |||
---|---|---|---|
Կանկուն | |||
Cancún | |||
| |||
Երկիր | Մեքսիկա | ||
Նահանգ | Կինտանա ՌոոԿինտանա Ռոո | ||
Մունիցիպալիտետ | Բենիտո Խուարես | ||
Քաղաքապետ | Գրեգորիո Սանչես-Մարտինես[1] | ||
Հիմնադրված է | 1970 ապրիլի 20 թ. | ||
ԲԾՄ | 8 մ | ||
Պաշտոնական լեզու | իսպաներեն | ||
Բնակչություն | 628.306 մարդ (2010) | ||
Ժամային գոտի | UTC-6, ամառը UTC-5 | ||
Հեռախոսային կոդ | 998 | ||
Փոստային դասիչ | 77500—77530 | ||
Ավտոմոբիլային կոդ | 23 | ||
Պաշտոնական կայք | cancun.gob.mx | ||
| |||
Կանկունը Մեքսիկայի զբոսաշրջային կարևոր կենտրոններից է[4]։ Ընկած է Մայայական Ռիվիերա անվանումով հայտնի առողջարանային գոտու հյուսիսային մասում։ Քաղաքում միջազգային օդանավակայան է գործում, որն ուղևորափոխադրումների ծավալով երկրորդ տեղն է գրավում Մեքսիկայում։
2010 թվականի նոյեմբերի 26-ից մինչև դեկտեմբերի 10-ը Կանկունում ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողով է անկացվել։