From Wikipedia, the free encyclopedia
Ադոնց Կարեն Վլադիկի (1962, Երևան), հայ տնտեսագետ[1]։
Կարեն Ադոնցը սովորել է Ուկրաինայի Դնեպրոձերժինսկի ինդուստրիալ ինստիտուտի մեխանիկական ֆակուլտետում, որն ավարտել է 1985 թվականին։ 1985-1988 թվականներին նա աշխատել է «Հայէլեկտրամեքենա» արտադրական միավորումում որպես ինժեներ տեխնոլոգ, ապա՝ տնտեսագետ։ Տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտի ասպիրանտուրա է ընդունվել 1989 թվականին։ 1991 թվականին տնտեսագիտության թեկնածուի աստիճան է ստացել։ 1991-1993 թվականներին Երևանի տեխսարքավորումների արտադրական միավորման գլխավոր տնօրենի տեղակալն էր տնտեսական հարցերի գծով, ապա՝ 1993-1996 թվականներին՝ Հայ-ավստրալիական համատեղ ձեռնարկության տնօրենը։ Ղեկավարել է Տնտեսական հետազոտությունների ինստիտուտի տնտեսական վերլուծությունների կենտրոնը։ «Հայաստանի տնտեսության ռազմավարությունը» թեմայով հետազոտություններ է իրականացրել ԱՄՆ-ում՝ 1997-1998 թվականներին։ Նրա դոկտորական ատենախոսության թեման էր՝ “Проблемы стратегического развития промышленности РА в переходном периоде” նյութը, որը պաշտպանեց 1998 թվականին, ապա՝ 1999 թվականից աշխատանքի անցավ որպես ՀՀ արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի տեղակալ[1][2]։
Կարեն Ադոնցի գիտական հետաքրքրությունները վերաբերում են Հայաստանի արդյունաբերության զարգացման հիմնական ուղղությունների լուսաբանմանը, ինչն արտացոլվեց նրա “Стратегическое управление в промышленности (промышленность Армении. перспективы развития)” մենագրության մեջ։ Սույն աշխատության մեջ ներկայացված է 1990-ական թվականների վերջերին Հայաստանում առկա տնտեսության մակրոտնտեսական գնահատականը, շուկաների դրությունն ու վերլուծությունը, արդյունաբերության ներդրումային քաղաքականության նրբությունները, հեռանկարները, արդյունավետության վերլուծություն ու գնահատումը։ Հայրենական արդյունաբերության արագ զարգացման կարևոր խնդիր է դիտվում մի քանի խոշոր արդյունաբերական խմբերի ստեղծումը (յուրաքանչյուրում միավորելով 15-20 խոշոր և միջին ձեռնարկություններ)։ Ըստ Ադոնցի, այդպիսի միավորումները, հետագայում ունենալով նաև սեփական բանկերը և առևտրական ընկերությունները, հնարավորություն կտան յուրացնելու արտաքին շուկաները, կրճատելու ներգրաված կապիտալի ընդհանուր և առևտրատրանսպորտային ծախքերը, կտրուկ բարձրացնելու արտադրության արդյունավետությունը[1]։
“Главные рынки Армянской промышленности и основные направления структурных преобразований” աշխատության մեջ Ադոնցն անդրադարձ է կատարում արդյունաբերության ռազմավարական կառավարման խնդիրներին, մեծ տեղ հատկացնելով կազմակերպչական վերափոխությունների բնույթին, արդյունաբերական ձեռնարկությունների շահութաբերությանն ու արդյունավետությանը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.